ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել իրանական 3 լցանավերի. տեսանյութ
© CentCom
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 5-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել տեղի ջրերը հսկող ԱՄՆ ավիակրի և էսկադրային ականակրի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի զինվորականները հարձակվել են իրանական երեք նավթատար լցավերի վրա այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) փորձել է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Ամերիկյան հրամանատարության վարկածով՝ սեպտեմբերի 5-ին ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել տեղի ջրերը հսկող ԱՄՆ ավիակրի և էսկադրային ականակրի ուղղությամբ։ Նավերը չեն վնասվել, ամերիկացի զինծառայողների շրջանում տուժածներ չկան։

ԻՀՊԿ–ն Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա
Ի պատասխան՝ CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել 3 լցանավերի, որոնք ամերիկյան կողմը կապում է ԻՀՊԿ-ի հետ։
Downy լցանավը շարքից հանվել է Խարկ կղզու մոտ, իսկ Stark 1-ը՝ Ջասկ քաղաքի շրջանում։ Օմանի ծոցում ամերիկացի զինվորականները նաև չբեռնված Kylo լցանավն են ոչնչացրել։ Հարձակումից առաջ դրա անձնակազմին հրամայվել է լքել նավը, որից հետո դրա ուղղությամբ մի քանի հարված է հասցվել։