https://arm.sputniknews.ru/20260731/ihpkn-hvormuzi-neghucum-hardzakvel-e-2-lcanavi-vra-105266158.html
ԻՀՊԿ–ն Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա
ԻՀՊԿ–ն Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա
Sputnik Արմենիա
Նավերը անտեսել են իրանական կողմի նախազգուշացումները՝ հույս դնելով ԱՄՆ օդային պաշտպանության վրա։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T14:19+0400
2026-07-31T14:19+0400
2026-07-31T14:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
լցանավ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_0:160:3072:1888_1920x0_80_0_0_699de6e30f917d75cc44f08e5de5edf7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա և կանգնեցրել նրանց ընթացքը։Նշվում է, որ նավերը անտեսել են նախազգուշացումները և փորձել են անօրինական ճանապարհով անցնել ԱՄՆ օդային պաշտպանության ներքո։ Եվս 4 լցանավ էլ շտապ փոխել են ուղղությունը և լքել ջրատարածքը։Իրանը կրկին կոչ է անում նավագնացությամբ զբաղվող և ապահովագրական ընկերություններին չվստահել ամերիկացիներին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած անօրինական միջամտություն կասեցվելու է։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204427_171:0:2902:2048_1920x0_80_0_0_cebf3d0ee317de45732e745cbcee3bbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , լցանավ, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , լցանավ, հորմուզի նեղուց
ԻՀՊԿ–ն Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա
Նավերը անտեսել են իրանական կողմի նախազգուշացումները՝ հույս դնելով ԱՄՆ օդային պաշտպանության վրա։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում հարձակվել է 2 լցանավի վրա և կանգնեցրել նրանց ընթացքը։
Նշվում է, որ նավերը անտեսել են նախազգուշացումները և փորձել են անօրինական ճանապարհով անցնել ԱՄՆ օդային պաշտպանության ներքո։ Եվս 4 լցանավ էլ շտապ փոխել են ուղղությունը և լքել ջրատարածքը։
Իրանը կրկին կոչ է անում նավագնացությամբ զբաղվող և ապահովագրական ընկերություններին չվստահել ամերիկացիներին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած անօրինական միջամտություն կասեցվելու է։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։