00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչ պայմաններում են պահվում հայ գերիները Բաքվի բանտում. ներկայացնում է իրավապաշտպանը

© PhotoՀայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2026
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի տեղեկություններով՝ անգամ որոշակի ժամերից հետո հաստատությունում բուժանձնակազմ չկա, որը կարող է անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, այսինքն՝ պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում։ Խախտվում են նաև նրանց այլ իրավունքներ, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը բացարձակ մեկուսացվածությունն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է»,- նշեց Սահակյանը։
Նա հիշեցրեց, որ դատապարտյալները պետք է օգտվեն նաև նամակագրության իրավունքից, ինչը չի պահպանվում։ Բացի այդ, դատապարտյալներն ունեն կարճատև և երկարատև այցելության իրավունք, ինչը ևս ապահովված չէ։
© SputnikՍիրանուշ Սահակյան
Пресс-конференция руководителя Центра международного и сравнительного права и представителя интересов армянских военнопленных в ЕСПЧ Сирануш Саакян (4 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2026
Սիրանուշ Սահակյան
Հայ գերիներից 3-ը կարողանում են զանգեր իրականացնել 40 օրը մեկ հաճախականությամբ, իսկ մյուսներին տրվել է շաբաթական 1 անգամ զանգ կատարելու հնարավորություն։
Սահակյանի խոսքով՝ բոլոր զանգերը վերահսկվող են, հայեցողական են և կախված բովանդակությունից՝ կարող են նաև հարկադիր ընդհատվել։
Անդրադառնալով հայ գերիներից Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակին Սահակյանը հայտնեց, որ արդեն շուրջ 40 օր է՝ նրանից նոր զանգ չի ստացվել, սակայն ենթադրվում է, որ բարելավում չկա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա առողջական վիճակը վատթարացել է։
Կան դժգոհություններ հայ գերիներին պատշաճ բուժօգնություն չկազմակերպելու վերաբերյալ։ Իրավապաշտպանի տեղեկություններով՝ անգամ որոշակի ժամերից հետո հաստատությունում բուժանձնակազմ չկա, որը կարող է անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ ծայրահեղ դեպքերում կարող են հիվանդությունների որոշ ախտանշաններ մեղմող դեղորայք տրամադրել, սակայն առողջական խնդիրների առաջացման կամ առկա հիվանդությունների, խնդիրների վատթարացումը կանխող միջոցներ առհասարակ չեն տրամադրվում։
Սահակյանի տեղեկություններով՝ Բաքվի բանտերում պահվող հայերի նկատմամբ տարբերակված մոտեցում չկա և արտոնյալ պայմաններում պահվող հայեր չկան։ Նրա խոսքով՝ առանձին դեպքերում նկատվել են սևեռուն պատժիչ գործողություններ անձերի առնչությամբ։ Նրա գնահատմամբ՝ բոլոր հայերը պահվում են այնպիսի ծանր հոգեբանական պայմաններում, որը մարդկայնության հետ որևէ առնչություն չունի։
Նա հավելեց, որ հայտնի են անունները, թե որ գերիներն են ծեծի հետևանքով կոտրվածք ստացել, սակայն չի կարող հրապարակել։
Ավելի վաղ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել էր այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
Լրահոս
0