https://arm.sputniknews.ru/20260727/haj-gerineri-harcvov-dimumner-en-nakhapatrastvum-iravapashtpany-arka-vitshaki-masin-105091729.html
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանը նշում է` եթե հայ գերիներին այցելելու համաձայնություն չտրվի, հետագայում Բաքվի համար շատ ավելի բարդ է լինելու հերքել խոշտանգումների վերաբերյալ... 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T12:48+0400
2026-07-27T12:48+0400
2026-07-27T13:45+0400
հայաստան
գերի
սիրանուշ սահակյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55862920_0:0:1601:901_1920x0_80_0_0_144e8648a66bd00c87faa945cf2b4a30.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։«Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշեց Սահակյանը։Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ–ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։«Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Սահակյանը։Որքանո՞վ է հավանական, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն Ադրբեջանում վերականգնվի․ Սահակյանի գնահատմամբ՝ դրա հնարավորությունները փոքր են, ավելի հավանական է պայմանավորվածությունների արդյունքում մեկանգամյա այցելությունների թույլտվություն ստանալը, սակայն այս ուղղությամբ էլ դեռ որևէ շոշափելի արդյունք չկա։ Նրա խոսքով՝ եթե նման այցելություններն էլ հնարավոր չլինեն, միջազգային հանրությունը պետք է այլընտրանքներ փնտրի, այդ թվում՝ անկախ բժշկական խմբի այցելության կազմակերպում կամ 3-րդ երկրի շուրջ համաձայնություն, որը կարող է Հայաստանի անունից հյուպատոսական այցելություններ իրականացնել։ Կան չեզոք երկրներ, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան է, որը պատրաստակամ է հանձնառել այս մարդասիրական առաքելությունը և այցելություններ կազմակերպել Հայաստանի անունից, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ 2 պետությունների միջև համաձայնությունը ձեռք չի բերվել։ Իսկ որքանով է Հայաստանը պրոակտիվ այս գործում, իրավապաշտպանը դժվարանում է ասել։Նա շեշտեց` բոլոր մեխանիզմների գործարկման պարագայում էլ անհրաժեշտ է նաև Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը։Դեռևս որևէ շոշափելի արդյունք չկա նաև հայ գերիների հարազատների դիմումներից՝ Բաքու մեկնելու և հարազատների հետ տեսակցելու համար։ Խնդրանքը հասցեագրվել է թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ օտարերկրյա կառույցներին, պետություններին, որոնք կարող են աջակցել այս մարդասիրական առաքելությանը, սակայն այս պահին պաշտոնական պատասխանների վերաբերյալ տեղեկություններ չկան։Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55862920_14:0:1437:1067_1920x0_80_0_0_c6cb29d4919439d9bab50a24bf255780.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, սիրանուշ սահակյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ադրբեջան
հայաստան, գերի, սիրանուշ սահակյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ադրբեջան
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
12:48 27.07.2026 (Թարմացված է: 13:45 27.07.2026) Իրավապաշտպանը նշում է` եթե հայ գերիներին այցելելու համաձայնություն չտրվի, հետագայում Բաքվի համար շատ ավելի բարդ է լինելու հերքել խոշտանգումների վերաբերյալ պնդումները։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
Սահակյանը նշեց՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։
Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։
«Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշեց Սահակյանը։
Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։
«Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշեց Սահակյանը։
Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ–ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։
«Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասաց Սահակյանը։
Որքանո՞վ է հավանական, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն Ադրբեջանում վերականգնվի․ Սահակյանի գնահատմամբ՝ դրա հնարավորությունները փոքր են, ավելի հավանական է պայմանավորվածությունների արդյունքում մեկանգամյա այցելությունների թույլտվություն ստանալը, սակայն այս ուղղությամբ էլ դեռ որևէ շոշափելի արդյունք չկա։ Նրա խոսքով՝ եթե նման այցելություններն էլ հնարավոր չլինեն, միջազգային հանրությունը պետք է այլընտրանքներ փնտրի, այդ թվում՝ անկախ բժշկական խմբի այցելության կազմակերպում կամ 3-րդ երկրի շուրջ համաձայնություն, որը կարող է Հայաստանի անունից հյուպատոսական այցելություններ իրականացնել։ Կան չեզոք երկրներ, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան է, որը պատրաստակամ է հանձնառել այս մարդասիրական առաքելությունը և այցելություններ կազմակերպել Հայաստանի անունից, սակայն դա հնարավոր չէ, քանի դեռ 2 պետությունների միջև համաձայնությունը ձեռք չի բերվել։ Իսկ որքանով է Հայաստանը պրոակտիվ այս գործում, իրավապաշտպանը դժվարանում է ասել։
Նա շեշտեց` բոլոր մեխանիզմների գործարկման պարագայում էլ անհրաժեշտ է նաև Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը։
«Եթե այդ համաձայնությունները չտրվեն, հետագայում շատ ավելի բարդ է լինելու վերջիններիս հերքել խոշտանգումների վերաբերյալ պնդումները»,- հավելեց իրավապաշտպանը։
Դեռևս որևէ շոշափելի արդյունք չկա նաև հայ գերիների հարազատների դիմումներից՝ Բաքու մեկնելու և հարազատների հետ տեսակցելու համար։ Խնդրանքը հասցեագրվել է թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ օտարերկրյա կառույցներին, պետություններին, որոնք կարող են աջակցել այս մարդասիրական առաքելությանը, սակայն այս պահին պաշտոնական պատասխանների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: