https://arm.sputniknews.ru/20260904/hajkakan-biznesy-rdum-otarerkrja-ynkerutjunneri-mvot-3-n-e-kazmum-manramasner-106455787.html
Հայկական բիզնեսը ՌԴ–ում օտարերկրյա ընկերությունների մոտ 3%-ն է կազմում. մանրամասներ
Հայկական բիզնեսը ՌԴ–ում օտարերկրյա ընկերությունների մոտ 3%-ն է կազմում. մանրամասներ
Sputnik Արմենիա
Դրանց թիվը վերջին 5 տարում աճել է 2,3 անգամ։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T09:39+0400
2026-09-04T09:39+0400
2026-09-04T09:59+0400
բիզնես
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
գործարար
https://cdn.am.sputniknews.ru/img/457/83/4578396_0:0:3071:1728_1920x0_80_0_0_3c22b72c6509465f3d99c1539e313d45.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հայկական բիզնեսը Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների թվի 3%-ից պակաս մասնաբաժինն է զբաղեցնում։ Դրանք հիմնականում ներկայացված են առևտրի, շինարարության և փոխադրումների ոլորտներում։ Այս մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի համար Rusprofile գործընկերների ստուգման ծառայության հետազոտության մեջ։2021-ից 2025 թվականներին Ռուսաստանում գրանցված հայկական ընկերությունների թիվն ավելացել է 2,3 անգամ։ Համեմատության համար՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանում բացվել է 518 ընկերություն, որոնց հիմնադիրները Հայաստանից են, դրանցից 257-ը շարունակում են աշխատանքը մինչ օրս։Փնտրվում է ՌԴ–ում ՀՀ դեսպան. ի՞նչ խնդիր է դրել ՓաշինյանըԱմենից հաճախ հայ ձեռնարկատերերը բացում են մեծածախ և մանրածախ առևտրի, շենքերի և ճանապարհների շինարարության, ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ռեստորանների և սննդի առաքման, անշարժ գույքի վարձակալության և կառավարման, ինչպես նաև ստոմատոլոգիայի հետ կապված բիզնեսներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/457/83/4578396_94:0:2825:2048_1920x0_80_0_0_52162db4db9723e1a7ac8e2edac4e940.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բիզնես, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գործարար
բիզնես, ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գործարար
Հայկական բիզնեսը ՌԴ–ում օտարերկրյա ընկերությունների մոտ 3%-ն է կազմում. մանրամասներ
09:39 04.09.2026 (Թարմացված է: 09:59 04.09.2026) Դրանց թիվը վերջին 5 տարում աճել է 2,3 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Հայկական բիզնեսը Ռուսաստանում օտարերկրյա մասնակցությամբ ընկերությունների թվի 3%-ից պակաս մասնաբաժինն է զբաղեցնում։ Դրանք հիմնականում ներկայացված են առևտրի, շինարարության և փոխադրումների ոլորտներում։ Այս մասին ասվում է
ՌԻԱ Նովոստիի համար Rusprofile գործընկերների ստուգման ծառայության հետազոտության մեջ։
«Ներկայում Ռուսաստանում գործում է Հայաստանից հիմնադիրների կողմից գրանցված 1736 ընկերություն։ Դրանք զբաղեցնում են օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպությունների ընդհանուր թվի 2,6%-ը»,-նշում են վերլուծաբանները։
2021-ից 2025 թվականներին Ռուսաստանում գրանցված հայկական ընկերությունների թիվն ավելացել է 2,3 անգամ։ Համեմատության համար՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանում բացվել է 518 ընկերություն, որոնց հիմնադիրները Հայաստանից են, դրանցից 257-ը շարունակում են աշխատանքը մինչ օրս։
Ամենից հաճախ հայ ձեռնարկատերերը բացում են մեծածախ և մանրածախ առևտրի, շենքերի և ճանապարհների շինարարության, ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ռեստորանների և սննդի առաքման, անշարժ գույքի վարձակալության և կառավարման, ինչպես նաև ստոմատոլոգիայի հետ կապված բիզնեսներ։