https://arm.sputniknews.ru/20260904/eazbn-miasnakan-hartak-ksteghtsi-hhi-ev-rdi-pahestnery-klinen-tesaneliutjan-gvotum-106458320.html
ԵԱԶԲ–ն միասնական հարթակ կստեղծի․ ՀՀ–ի և ՌԴ–ի պահեստները կլինեն տեսանելիության գոտում
ԵԱԶԲ–ն միասնական հարթակ կստեղծի․ ՀՀ–ի և ՌԴ–ի պահեստները կլինեն տեսանելիության գոտում
Sputnik Արմենիա
Հեռանկարում նման հարթակը բիզնեսին թույլ կտա տեսնել տարբեր երկրներում առկա պահեստային հզորությունները, տեղեկություններ ստանալ դրանց օգտագործման պայմանների մասին... 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T10:30+0400
2026-09-04T10:30+0400
2026-09-04T14:24+0400
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
պահեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0e/64424696_0:19:1600:919_1920x0_80_0_0_15aa3668dd1ec7738b4f9393ddaf01ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տարածքում կստեղծվի միասնական թվային հարթակ, որը թույլ կտա միավորել Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների պահեստային ենթակառուցվածքները. համապատասխան աշխատանքներն իրականացնում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» կլոր սեղանի շրջանակում Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների տնօրինության և Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Սևակ Սարուխանյանը։Այս հարթակը բիզնեսին հնարավորություն կտա առցանց ռեժիմով տեսնել առկա պահեստային հզորությունները, դրանց արժեքը և ամրագրման պայմանները։Ընդ որում, ԵԱԶԲ-ն չի ծրագրում իր վրա վերցնել պետական մարմինների գործառույթները նորմատիվ նշանակություն ունեցող փաստաթղթերի թողարկման մասով։ Սարուխանյանը նշեց, որ գործարկման վերջնական ժամկետներն առայժմ որոշված չեն, բայց բանկը նախատեսում է նախագծի պիլոտային շահագործումը սկսել 2026 թվականի վերջին - 2027 թվականի սկզբին։Նա ընդգծեց, որ նման համակարգը կարևոր է և անհրաժեշտ, սակայն տարբեր ուղղություններով նախագծի իրականացումը կարող է ընթանալ տարբեր արագությամբ։ Դա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ տարածաշրջանի երկրներն ակտիվորեն մշակում և ստեղծում են տրանսպորտային նոր երթուղիներ։ Գործընթացն ընդգրկում է ոչ միայն Հարավային Կովկասը, այլև Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը։ԵԱԶԲ–ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանի լոգիստիկայի և զբոսաշրջության ոլորտներումՍարուխանյանը նշեց նաև, որ նույն բեռը առաքման գործընթացում կարող է հատել տարբեր երթուղիներ և տրանսպորտային միջանցքներ։ Ընդ որում, որպեսզի ապրանքը ճանապարհին չկանգնի, անհրաժեշտ է ապահովել երթուղիների անխափանությունը, ինչը պահանջում է փաստաթղթերի ամբողջական թվայնացում և անդրսահմանային փոխանցում։Թվայնացման անհրաժեշտությունը կապված է, մասնավորապես, տարածաշրջանի երկրների միջև առևտրի աճի և ապրանքների տեղափոխման ծավալների ավելացման հետ։ Սարուխանյանն օրինակ բերեց e-CMR էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերը (թղթային միջազգային CMR ապրանքատրանսպորտային ապրանքագրի թվային անալոգը, որն օգտագործվում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ)։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների թվային զարգացմանը, Սարուխանյանը նշեց, որ անհնար է այս ուղղությամբ մեկ երկիր առանձնացնել, քանի որ մեկն ավելի լավն է էլեկտրոնային կառավարման առումով, մյուսը՝ ստարտափների էկոհամակարգով, երրորդը՝ բոլորովին այլ չափանիշներով։ Ընդհանուր առմամբ, չափանիշների միջև ճեղքվածքն աստիճանաբար կրճատվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0e/64424696_115:0:1538:1067_1920x0_80_0_0_774c907169d8cb881645088fae1a5d45.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պահեստ
եվրասիական զարգացման բանկ (եազբ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պահեստ
ԵԱԶԲ–ն միասնական հարթակ կստեղծի․ ՀՀ–ի և ՌԴ–ի պահեստները կլինեն տեսանելիության գոտում
10:30 04.09.2026 (Թարմացված է: 14:24 04.09.2026) Հեռանկարում նման հարթակը բիզնեսին թույլ կտա տեսնել տարբեր երկրներում առկա պահեստային հզորությունները, տեղեկություններ ստանալ դրանց օգտագործման պայմանների մասին և տարածքներ ամրագրել։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական տարածքում կստեղծվի միասնական թվային հարթակ, որը թույլ կտա միավորել Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների պահեստային ենթակառուցվածքները. համապատասխան աշխատանքներն իրականացնում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ)։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» կլոր սեղանի շրջանակում
Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարեց ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների տնօրինության և Թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Սևակ Սարուխանյանը։
Այս հարթակը բիզնեսին հնարավորություն կտա առցանց ռեժիմով տեսնել առկա պահեստային հզորությունները, դրանց արժեքը և ամրագրման պայմանները։
«Դա Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պահեստների ներկայացուցիչներին թույլ կտա տեսնել միմյանց, իսկ բիզնեսին՝ իմանալ, թե որտեղից ինչ են տեղափոխում, որ պահեստներում կան ազատ տարածքներ, որքան արժեն դրանք, ինչպես կարելի է ամրագրել դրանք»,- պարզաբանեց Սարուխանյանը։
Ընդ որում, ԵԱԶԲ-ն չի ծրագրում իր վրա վերցնել պետական մարմինների գործառույթները նորմատիվ նշանակություն ունեցող փաստաթղթերի թողարկման մասով։ Սարուխանյանը նշեց, որ գործարկման վերջնական ժամկետներն առայժմ որոշված չեն, բայց բանկը նախատեսում է նախագծի պիլոտային շահագործումը սկսել 2026 թվականի վերջին - 2027 թվականի սկզբին։
Նա ընդգծեց, որ նման համակարգը կարևոր է և անհրաժեշտ, սակայն տարբեր ուղղություններով նախագծի իրականացումը կարող է ընթանալ տարբեր արագությամբ։ Դա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ տարածաշրջանի երկրներն ակտիվորեն մշակում և ստեղծում են տրանսպորտային նոր երթուղիներ։ Գործընթացն ընդգրկում է ոչ միայն Հարավային Կովկասը, այլև Կենտրոնական Ասիան և Ռուսաստանը։
Սարուխանյանը նշեց նաև, որ նույն բեռը առաքման գործընթացում կարող է հատել տարբեր երթուղիներ և տրանսպորտային միջանցքներ։ Ընդ որում, որպեսզի ապրանքը ճանապարհին չկանգնի, անհրաժեշտ է ապահովել երթուղիների անխափանությունը, ինչը պահանջում է փաստաթղթերի ամբողջական թվայնացում և անդրսահմանային փոխանցում։
«Եվրասիական տարածաշրջանն արդեն ակտիվորեն շարժվում է դեպի անդրսահմանային առևտրի թվայնացում։ Այս գործընթացի տեմպերը տարբեր երկրներում տարբերվում են, բայց բոլորն էլ հասկանում են, որ պետք է վերացնել թղթային խոչընդոտները, և բոլորն աշխատում են այդ ուղղությամբ։ Ոմանք դանդաղ, ոմանք՝ արագ»,-նշեց նա։
Թվայնացման անհրաժեշտությունը կապված է, մասնավորապես, տարածաշրջանի երկրների միջև առևտրի աճի և ապրանքների տեղափոխման ծավալների ավելացման հետ։ Սարուխանյանն օրինակ բերեց e-CMR էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերը (թղթային միջազգային CMR ապրանքատրանսպորտային ապրանքագրի թվային անալոգը, որն օգտագործվում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ժամանակ)։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրների թվային զարգացմանը, Սարուխանյանը նշեց, որ անհնար է այս ուղղությամբ մեկ երկիր առանձնացնել, քանի որ մեկն ավելի լավն է էլեկտրոնային կառավարման առումով, մյուսը՝ ստարտափների էկոհամակարգով, երրորդը՝ բոլորովին այլ չափանիշներով։ Ընդհանուր առմամբ, չափանիշների միջև ճեղքվածքն աստիճանաբար կրճատվում է։