https://arm.sputniknews.ru/20260625/ezbn-mtadir-e-nerdrumner-anel-hajastani-lvogistikaji-ev-zbvosashrjutjan-volvortnerum-103833146.html
ԵԶԲ–ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանի լոգիստիկայի և զբոսաշրջության ոլորտներում
ԵԶԲ–ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանի լոգիստիկայի և զբոսաշրջության ոլորտներում
Sputnik Արմենիա
2027-2031 թվականներին բանկը նախատեսում է անդամ երկրներում ընդհանուր 13,5 մլրդ դոլար ներդնել։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T14:13+0400
2026-06-25T14:13+0400
2026-06-25T14:13+0400
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
նիկոլայ պոդգուզով
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77709398_0:123:1600:1023_1920x0_80_0_0_c3821f979330c681f4fb7ebf4ba91688.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) մտադիր է ներդրումներ անել Հայաստանի զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում։ Այս մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով առաջիկա տարիների ծրագրերը, հայտարարել էԵվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։Նա նշել է, որ 2022-2026 թվականներին բանկը 380 մլն դոլար է ներդրել Հայաստանում իրականացվող նախագծերում, ինչը զգալիորեն գերազանցել է սկզբնական ծրագրերը։ Այս ընթացքում ներդրումների առումով առանցքային են դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի», «Երեմյան ֆարմ» խմբի և արևային կայանի նախագծեր։Նա նշել է, որ բանկն աշխատում է Հայաստանի համար ճիշտ ռազմավարություն մշակելու վրա։ Երբ այն մշակվի, պարզ կլինի, թե բանկը առաջիկա տարիներին ինչ ծավալի ներդրումներ է մտադիր անել։2027-2031 թվականներին բանկը նախատեսում է անդամ երկրներում ընդհանուր 13,5 մլրդ դոլար ներդնել։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԵԶԲ-ն պարտավորվել էր 2022-2026 թվականներին այդ երկրներում 10,9 մլրդ դոլար ներդնել, սակայն արդեն իսկ ներդրել է 10,9 մլրդ դոլար։ Մինչև տարեվերջ այս թիվը կարող է հասնել 12 մլրդ դոլարի։ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Մինչ այս կազմակերպության անդամ էին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին միացավ նաև Ուզբեկստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77709398_36:0:1564:1146_1920x0_80_0_0_993f32e94a810a6c0d733b5be0a2774f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական զարգացման բանկ (եազբ), նիկոլայ պոդգուզով, տնտեսություն
եվրասիական զարգացման բանկ (եազբ), նիկոլայ պոդգուզով, տնտեսություն
ԵԶԲ–ն մտադիր է ներդրումներ անել Հայաստանի լոգիստիկայի և զբոսաշրջության ոլորտներում
2027-2031 թվականներին բանկը նախատեսում է անդամ երկրներում ընդհանուր 13,5 մլրդ դոլար ներդնել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) մտադիր է ներդրումներ անել Հայաստանի զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում։ Այս մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով առաջիկա տարիների ծրագրերը, հայտարարել էԵվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Նա նշել է, որ 2022-2026 թվականներին բանկը 380 մլն դոլար է ներդրել Հայաստանում իրականացվող նախագծերում, ինչը զգալիորեն գերազանցել է սկզբնական ծրագրերը։ Այս ընթացքում ներդրումների առումով առանցքային են դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի», «Երեմյան ֆարմ» խմբի և արևային կայանի նախագծեր։
«Կարծում եմ՝ կավելանա ևս մեկ նախագիծ լոգիստիկայի ոլորտում։ Նաև մի նախագիծ կստորագրենք «Մայլեռ» զբոսաշրջային համալիրի զարգացման վերաբերյալ», – ասել է Պոդգուզովը Եվրասիական զարգացման բանկի տարեկան հանդիպման և բիզնես ֆորումի շրջանակներում։
Նա նշել է, որ բանկն աշխատում է Հայաստանի համար ճիշտ ռազմավարություն մշակելու վրա։ Երբ այն մշակվի, պարզ կլինի, թե բանկը առաջիկա տարիներին ինչ ծավալի ներդրումներ է մտադիր անել։
2027-2031 թվականներին բանկը նախատեսում է անդամ երկրներում ընդհանուր 13,5 մլրդ դոլար ներդնել։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԵԶԲ-ն պարտավորվել էր 2022-2026 թվականներին այդ երկրներում 10,9 մլրդ դոլար ներդնել, սակայն արդեն իսկ ներդրել է 10,9 մլրդ դոլար։ Մինչև տարեվերջ այս թիվը կարող է հասնել 12 մլրդ դոլարի։
ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Մինչ այս կազմակերպության անդամ էին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին միացավ նաև Ուզբեկստանը։