https://arm.sputniknews.ru/20260903/rdn-iravunq-uni-vorvoshelu-hhi-artvonutjunneri-harcy-emin-mianalu-depqum-overchuk-106413902.html
ՌԴ–ն իրավունք ունի որոշելու ՀՀ–ի արտոնությունների հարցը ԵՄ–ին միանալու դեպքում. Օվերչուկ
ՌԴ–ն իրավունք ունի որոշելու ՀՀ–ի արտոնությունների հարցը ԵՄ–ին միանալու դեպքում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետը նշել է` ԵՄ-ին միանալ-չմիանալը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T10:28+0400
2026-09-03T10:28+0400
2026-09-03T10:46+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրամիություն
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576919_0:37:700:431_1920x0_80_0_0_8e8c1c292a05e09af617fbd2c3f23c6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, և Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի հետ, թե հույսը դնում է արևմտյան երկրների աջակցության վրա։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/14/92576919_39:0:662:467_1920x0_80_0_0_c79e6971e7c7db6d6bc9b404e88b8f1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրամիություն, ալեքսեյ օվերչուկ
ՌԴ–ն իրավունք ունի որոշելու ՀՀ–ի արտոնությունների հարցը ԵՄ–ին միանալու դեպքում. Օվերչուկ
10:28 03.09.2026 (Թարմացված է: 10:46 03.09.2026) ՌԴ փոխվարչապետը նշել է` ԵՄ-ին միանալ-չմիանալը Երևանի ինքնիշխան իրավունքն է։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
«ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
«Վեստի»-ին տված հարցազրույցում Օվերչուկն ընդգծել է, որ Արևմուտքը փորձում է օգտագործել Հայաստանը որպես գործիք Ռուսաստանի դեմ, և Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է Ռուսաստանի հետ, թե հույսը դնում է արևմտյան երկրների աջակցության վրա։
«Եվ եթե նրանք (հայկական կողմը. խմբ.) կարծում են, որ ԵՄ–ում ընդգրկվելը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են` welcome, դա իրենց իրավունքն է։ Բայց կա՛մ նրանք ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք նրանց աջակցում ենք, կա՛մ գնում են այնտեղ և ակնկալում նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ», - ասել է Օվերչուկը «Վեստի»–ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին
ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները
հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: