00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը Վարդենիսում ցորենի բերքի խնդիրը լուծելու բանաձև առաջարկեց

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Վարչապետը վարդենիսցիներից հետաքրքրվել է` ինչո՞ւ չեն հավաքվում և ընտրում մեկ ներկայացուցիչ, որն էլ կկարգավորեր գինը և գնորդներին կասեր մեկ միասնական գին։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է այն բանաձևը, որով կոնկրետ Վարդենիս համայնքի արտադրողները կարող են իրացնել ցորենի բերքը։
Ավելի վաղ հայտնել էինք` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչները բողոքում են, որ այս տարի, չնայած մեծ ծախսերին, չեն կարողանում իրացնել ցորենի բերքը, քանի որ արժեքը օրեցօր ընկնում է, անգամ ինքնարժեքը դժվարությամբ կկարողանան հետ ստանալ։
Ըստ Փաշինյանի` գյուղատնտեսությունը պետք է ինդուստրիալացվի. բերքը նախ պետք է գնա ու հայտնվի հոսքագծի վրա, ապա միայն արտահանվի։ Վարչապետը կարծում է, որ պետք է ինտենսիվ աշխատել լոգիստիկ ու տեսակավորման կայանների վրա, քանի որ հիմա մեծ խնդրի առաջ են կանգնել` ՀՀ–ում կոոպերացիայի հարցը չի լուծվում, համագործակցությունը շատ բարդ է ստացվում։
«Վարդենիսում ցորենի գներն ամեն օր ընկնում են, քանի որ մարդիկ անջատ են գործում, գնորդները գնում են մի արտադրողի հետ խոսելու, գին են ասում, եթե չի համաձայնվում, գնում են 2–րդի, 3–րդի, 4–րդի մոտ և ինչ–որ մեկին անպայման գտնում են, որը հենց այդ պահին փողի կարիք ունի, և նա ստիպված է լինում գինը գցել…Եվ այսպես շղթան շարունակվում է»,– հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով` նա վարդենիսցիներից հետաքրքրվել է` ինչո՞ւ չեն հավաքվում և ընտրում մեկ ներկայացուցիչ, որն էլ կկարգավորեր գինը և գնորդներին կասեր մեկ միասնական գին։
«Դա է միակ ձևը, որ ցորեն արտադրողները կարողանան իրենց շահերը պաշտպանել, քանի որ գնորդն ամեն օր այդ հազարավոր մարդկանց մեջ անպայման կգտնի մեկին, ում կոնկրետ չափի փող պետք կլինի. հաճախորդին բաց չթողնելու համար նա գին է գցելու»,– ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց` մեր երկրում ընդամենը մեկ կոոպերատիվ կա Նռնաձորում։
Լրահոս
0