00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ցորենը էժանանում է, ծախսերը՝ ոչ․ Սոթքում գյուղացին հայտնվել է փակուղում

© Sputnik / Aram NersesyanՑորենի դաշտ
Ցորենի դաշտ - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Վաղինակ Ոսկանյանի խոսքով՝ հիմա, երբ եկել է բերքը հավաքելու ժամանակը, գյուղացիների համար գլխավոր հարցն այն է, թե ինչ պետք է անեն հավաքած ցորենը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գյուղացին նոր խնդրի առաջ է կանգնել․ ընդամենը մեկ շաբաթում ցորենի դաշտային գինը 95–ից իջել է 80 դրամի, ու սա այն դեպքում, երբ վառելիքը, տեխնիկան ու բերքահավաքի ծառայությունը շարունակում են թանկանալ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի բնակիչ Վաղինակ Ոսկանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ 10 հեկտար ցանքատարածություն ունի, որից 6–ը ցորեն է, մյուս մասը՝ գարի։
Նրա խոսքով՝ հիմա, երբ եկել է բերքը հավաքելու ժամանակը, գյուղացիների համար գլխավոր հարցն այն է, թե ինչ անել ստացված ցորենի հետ։
«Գին չկա, որ քաղենք, ծախենք։ Շվարել, կանգնել ենք. չգիտեմ` ծախե՞նք, թե՞ բերենք, լցնենք տուն»,– նշեց Ոսկանյանը։
Խնդիրը միայն ցածր գինը չէ, ըստ նրա` Սոթքում բերքահավաքի համար անհրաժեշտ տեխնիկայի պակաս ևս կա, իսկ եղած կոմբայններն էլ բավարար վիճակում չեն։
Ցորենի գնի կտրուկ անկման պատճառը, Սոթքի բնակչի գնահատմամբ, ներկրվող ցորենն է։ Տեղական մթերողները, նրա խոսքով, պատճառաբանում են, որ Ռուսաստանից ավելի էժան ցորեն է մտնում շուկա, ինչի հետևանքով տեղական ցորենի նկատմամբ պահանջարկն ու գինը նվազում են։
«Սրանից մաքսիմում մի շաբաթ առաջ ցորենի արժեքը դաշտում 95 դրամ էր, երբ կոմբայնի տակից ցորենը տանում էին։ Իսկ հիմա միանգամից դարձել է 80 դրամ»,– նշեց նա։
Ոսկանյանի խոսքով՝ նախկինում գյուղացուց 95 դրամով գնված ցորենը մթերողները հետագայում կարող էին 105–110 դրամով հանձնել ընդունման կետերին։ Այժմ այդ տարբերությունը շատ քիչ է։
«Նրանք էլ, եթե կիլոյի մեջ գոնե 10 դրամ չմնա իրենց, չեն տանի»,– ասաց Սոթքի բնակիչը։
Նրա պատմելով` անցած տարի իրավիճակը այլ էր․ ցորենը մթերվել է 100 դրամով։ Այս տարի 80 դրամը, ըստ Ոսկանյանի, հազիվ է ծածկում ինքնարժեքը, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես չի ծածկում։
«Այսօր առաջարկված այդ 80 դրամով չգիտենք՝ ծախենք, մեր ծախսերը հոգանք, վարկը տանք, թե՞ գնանք նորից վարկ վերցնենք»,– հուսահատ ասաց Սոթքի բնակիչը։
Գյուղացու մոտավոր հաշվարկով՝ մեկ կիլոգրամ ցորենի ինքնարժեքը 65–70 դրամ է՝ վարուցանքը, կուլտիվացիան, բերքահավաքը ներառյալ։ Այս ամենին զուգահեռ թանկացել է նաև վառելիքը։
«Այսօր մի լիտր սալյարկան դարձել է 600–620 դրամ։ Բացի այդ, եթե անցած տարի կոմբայնավարներին մեկ հեկտարի համար վճարում էինք 20–22 հազար դրամ, ապա այս տարի այդ գինը հասել է 25–30 հազարի։ Վառելիքի թանկացումը շղթայական ազդեցություն է ունեցել նաև վարուցանքի, բերքահավաքի ամբողջ գործընթացի վրա»,– ընդգծեց նա։
Ոսկանյանը միաժամանակ նշեց, որ որոշ դաշտերում բերքատվությունը պահպանվել է, սակայն եղանակային պայմաններն ու հիվանդությունները զգալիորեն ազդել են բերքի վրա։
«Խոնավ տարին, տարբեր հիվանդությունները չթողեցին, որ բույսը հասնի նորմալ փոշոտման։ Նայում ենք՝ հասկը կա, ասում ենք՝ ջա՛ն, էս ինչ լավն է, բայց մշրում ենք, մեջը` հատիկները քիչ։ 6 հեկտար ցորենի դաշտից այս տարի եթե միջինը 3 տոննա բերք ստանամ, արդեն գոհ կլինեմ։ Մինչդեռ անցած տարի, չնայած չորային եղանակին, մեկ հեկտարից միջինը 4.5 տոննա էի ստացել»,– ասաց նա։
Իրացման հարցում, ըստ Ոսկանյանի, գյուղացիները գործնականում մենակ են մնացել. տեղում վարչական ղեկավարի հետ խոսել են, սակայն խնդիրը, նրա գնահատմամբ, համայնքային մակարդակում լուծվող չէ։
«Իր ձեռքը բան չկա. վերևից պիտի լուծվի։ Եթե իրավիճակը չփոխվի, կարող է պարզապես հրաժարվենք ցորենը 80 դրամով վաճառելուց և պահենք տանը։ Ավելի լավ է` մկները տանեն, քան, ասենք, 80 դրամով գցենք ջուրը»,– հուսահատ ավելացրեց Ոսկանյանը։
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` 2025–ի դեկտեմբերից մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49 000 տ հացահատիկ, շուրջ 9 000 տ պարարտանյութ, 1 136 տ պրոպան, 133 տ ալյումին, 1 114 տ ածուխ և 67 տ փայտ։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերք՝ շուրջ 15 000 տ դիզելային վառելիք և շուրջ 5 000 տ ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:
Լրահոս
0