https://arm.sputniknews.ru/20260903/hajtni-e-inchic-ein-tunavvorvel-fransiaji-despanatan-yndunelutjan-hjurery-106445155.html
Հայտնի է՝ ինչից էին թունավորվել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության հյուրերը
Հայտնի է՝ ինչից էին թունավորվել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության հյուրերը
Sputnik Արմենիա
Հայտնաբերված խախտումներից հետո ստուգումներ են իրականացվել նաև արտադրողների մոտ։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T18:53+0400
2026-09-03T18:53+0400
2026-09-03T18:53+0400
թունավորում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106444084_0:141:1500:985_1920x0_80_0_0_d9ab11615505486d2929d94053c1e092.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Աղիքային ցուպիկ, ախտածին սալմոնելաներ, անաէրոբ մանրէներ․ հայտնի են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցից նմուշառված մի շարք սննդատեսակների լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Շուրջ մեկ ամիս առաջ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ապահովել էր Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրասիրությունը։ Դրանից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։Մասնավորապես, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեում հայտնաբերվել են «ախտածին սալմոնելաներ», իսկ «Ֆուդ ռեփաբլիք»-ի սաղմոնի ծխեցված ֆիլեում՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։Խմբաքանակները ոչնչացվել են։Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց, լոշիկ, հաճարի ալյուր և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա՝ ստուգումներ են իրականացվել նաև «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում և «Ֆուդ ռեփաբլիք»-ում։ Կատարվել են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություն արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106444084_0:0:1500:1125_1920x0_80_0_0_4434e82ac3b6582f0f5adab86991e8d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
թունավորում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Հայտնի է՝ ինչից էին թունավորվել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության հյուրերը
Հայտնաբերված խախտումներից հետո ստուգումներ են իրականացվել նաև արտադրողների մոտ։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Աղիքային ցուպիկ, ախտածին սալմոնելաներ, անաէրոբ մանրէներ․ հայտնի են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցից նմուշառված մի շարք սննդատեսակների լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Հայտնում է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Շուրջ մեկ ամիս առաջ ՍԱՏՄ-ն
հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ապահովել էր Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրասիրությունը։ Դրանից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։
Մասնավորապես, «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեում հայտնաբերվել են «ախտածին սալմոնելաներ», իսկ «Ֆուդ ռեփաբլիք»-ի սաղմոնի ծխեցված ֆիլեում՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ)։
Խմբաքանակները ոչնչացվել են։
Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց, լոշիկ, հաճարի ալյուր և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:
Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա՝ ստուգումներ են իրականացվել նաև «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում և «Ֆուդ ռեփաբլիք»-ում։ Կատարվել են նմուշառումներ և լաբորատոր փորձաքննություն արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: