https://arm.sputniknews.ru/20260724/fransiaji-despanatan-mijvocarmany-tunavvorumic-hetvo-satm-n-stugumner-kani-marivotum-105017191.html
ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան աղմկահարույց միջոցառումից հետո ՍԱՏՄ–ն ստուգումներ կանի «Մարիոթում»
ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան աղմկահարույց միջոցառումից հետո ՍԱՏՄ–ն ստուգումներ կանի «Մարիոթում»
Sputnik Արմենիա
Տեսչական մարմինը դեպքի մասին տեղեկացել է շուրջ 10 օր անց, երբ սննդի խմբաքանակներն արդեն սպառված են եղել։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T16:38+0400
2026-07-24T16:38+0400
2026-07-24T16:49+0400
հայաստան
թունավորում
դեսպանատուն
«մարիոթ» հյուրանոց
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/08/21440814_6:0:1594:893_1920x0_80_0_0_715e8f8cce08c4741519d79a0d477d87.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառումից հետո գրանցված թունավորման դեպքերից հետո ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Ֆրանսիայի դեսպանատանն ընդունելություն էր կազմակերպվել, որից հետո բազմաթիվ հյուրեր բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Միջոցառման ժամանակ հյուրասիրություն էր կազմակերպվել, որի ժամանակ մատուցվել էր նաև ձկնամթերք։ Քանի որ միջոցառումը բացօթյա էր, սնունդը երկար ժամանակ մնացել էր դրսում՝ արևի տակ։ Հյուրասիրությունն ապահովել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Ֆրանսիայի դեսպանությունն էլ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար և նշելով, որ դիմել են առողջապահության նախարարությանը։Տեսչական մարմինը հայտնում է, որ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Պարզվել է, որ բոլորն էլ մասնակցել են Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը։«Օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «շաուրմա», «պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից»,- նշված է հաղորդագրության մեջ։Հուլիսի 23-ի երեկոյան ՍԱՏՄ-ն Ֆրանսիայի դեսպանատնից ստացել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:Դեպքի մասին տեսչական մարմինը տեղեկացել է շուրջ 10 օր անց, երբ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել, սակայն կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/08/21440814_204:0:1395:893_1920x0_80_0_0_da2c606bebcb9eedc69e6d2689658a3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թունավորում, դեսպանատուն, «մարիոթ» հյուրանոց, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, թունավորում, դեսպանատուն, «մարիոթ» հյուրանոց, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ՀՀ Ֆրանսիայի դեսպանատան աղմկահարույց միջոցառումից հետո ՍԱՏՄ–ն ստուգումներ կանի «Մարիոթում»
16:38 24.07.2026 (Թարմացված է: 16:49 24.07.2026) Տեսչական մարմինը դեպքի մասին տեղեկացել է շուրջ 10 օր անց, երբ սննդի խմբաքանակներն արդեն սպառված են եղել։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառումից հետո գրանցված թունավորման դեպքերից հետո
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Ֆրանսիայի դեսպանատանն ընդունելություն էր կազմակերպվել, որից հետո բազմաթիվ հյուրեր բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Միջոցառման ժամանակ հյուրասիրություն էր կազմակերպվել, որի ժամանակ մատուցվել էր նաև ձկնամթերք։ Քանի որ միջոցառումը բացօթյա էր, սնունդը երկար ժամանակ մնացել էր դրսում՝ արևի տակ։ Հյուրասիրությունն ապահովել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Ֆրանսիայի դեսպանությունն էլ պաշտոնական
հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար և նշելով, որ դիմել են առողջապահության նախարարությանը։
Տեսչական մարմինը հայտնում է, որ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Պարզվել է, որ բոլորն էլ մասնակցել են Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությանը։
«Օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «շաուրմա», «պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 23-ի երեկոյան ՍԱՏՄ-ն Ֆրանսիայի դեսպանատնից ստացել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:
Դեպքի մասին տեսչական մարմինը տեղեկացել է շուրջ 10 օր անց, երբ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել, սակայն կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն: