00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը ԵՄ անդամակցության մասին օրենքը չեղարկելու մտադրություն չունի. Փաշինյան

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
Բաժանորդագրվել
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ՔՊ-ի շարքերում կան մարդիկ, որոնց կարծում են` ԱԺ-ն պետք է սեղմ ժամկետներում չեղարկի ԵՄ-ի օրենքը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևանը մտադրություն չունի չեղարկելու «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա որևէ մեկն ասո՞ւմ է՝ «Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի»։ Կա՞ տենց հայտարարություն, իսկ կա՞ր տենց հայտարարություն օրենքն ընդունելուց առաջ։ Այո՛, կար, ոչ միայն հայտարարություն, այլև ըմբռնում։ Հետևաբար էդ օրենքը լավ ա։ Էդ օրենքի ընդունումով և՛ Հայաստանի տեսադաշտն է բացվել, և՛ Հայաստանի ընկալման տեսադաշտն է բացվել աշխարհում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ–ն այսօր շատ լուրջ ձեռքբերումներ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, և առանց այդ օրենքի ձեռքբերումներն էլ չէին լինի։
«Ու մենք տենց խեղճացած կամ ներվայնացած կշարունակեինք հետևել հայտարարություններին այն մասին, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` այսօր «Հրապարակը» գրել էր, թե Փաշինյան-Պուտին բիշքեկյան հանդիպումից հետո իշխանական թիմը կրկին երկու բևեռի է բաժանվել․ մի մասը ցնծում է, իսկ մյուս մասը սարսափի մեջ է. ՔՊ-ի ներսում կան մարդիկ, որոնք կարծում են, որ ամենասեղմ ժամկետում՝ մինչև Փաշինյանի մոսկովյան այցը, ՀՀ Ազգային ժողովը պետք է նոր օրենք ընդունի և չեղարկի ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին ոչ կենսունակ և արկածախնդիր օրենքը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0