https://arm.sputniknews.ru/20260903/du-vov-es-vor-vorvoshes-vov-inchpes-petq-e-apri-levvon-qvocharjany-nikvol-pashinjanin-106431497.html
Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն. փորձում են չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն... 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T15:24+0400
2026-09-03T15:24+0400
2026-09-03T15:33+0400
ռոբերտ քոչարյան
լևոն քոչարյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106430625_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f217aa0f0d1e561a4ac2d57ec8e06a4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե ով և ինչպես պետք է ապրի կամ ումից ինչ գույք խլվի։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը- խմբ․) բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ 500 հազար ընտրող էլ ընդդիմությանն է ձայն տվել և ակնկալիքներ ունի, թե Փաշինյանի նկատմամբ պետք է որոշակի գործողություններ լինեն։«Մեզ ընտրող ժողովուրդն էլ ակնկալիք ունի, որ իրան պետք է բռնենք, չգիտեմ ինչ անենք, հիմա արդյոք մենք դա պե՞տք է անենք և բացատրենք նրանով, թե ժողովուրդը մեզանից դա է ուզում»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Փաշինյանի խոսքերին, թե ժողովուրդն է իրենից նախկին իշխանությունների ներկայացուցիչների ունեզրկումը պահանջում։ Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն, Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն ընդդիմադիր ուժ ձևավորել։ Իսկ փաթեթավորումն իրականացվում է ժողովրդի մի մասին հաճոյանալու համար, որին դուր է գալիս մեկից մի բան վերցնելու, մյուսին տալու խոսույթը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/03/106430625_218:0:1658:1080_1920x0_80_0_0_aba58df54978f657298b6aed58f157c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, видео
ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, նիկոլ փաշինյան, видео
Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:24 03.09.2026 (Թարմացված է: 15:33 03.09.2026) Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն. փորձում են չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն ընդդիմադիր ուժ ձևավորել։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե ով և ինչպես պետք է ապրի կամ ումից ինչ գույք խլվի։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը- խմբ․) բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Այս ամեն ինչը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, խորացնելու գործելաոճի մեջ․․․ Ի վերջո, օրենք է ընդունվել գույքի բռնագանձման հետ կապված, էդ գործերով կա դատական պրոցես, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում, ասում է՝ ով ոնց պետք է ապրի»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ծառուկյանը, Քոչարյանը և մյուսները պետք է թոշակի հույսով ապրեն։
Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ 500 հազար ընտրող էլ ընդդիմությանն է ձայն տվել և ակնկալիքներ ունի, թե Փաշինյանի նկատմամբ պետք է որոշակի գործողություններ լինեն։
«Մեզ ընտրող ժողովուրդն էլ ակնկալիք ունի, որ իրան պետք է բռնենք, չգիտեմ ինչ անենք, հիմա արդյոք մենք դա պե՞տք է անենք և բացատրենք նրանով, թե ժողովուրդը մեզանից դա է ուզում»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Փաշինյանի խոսքերին, թե ժողովուրդն է իրենից նախկին իշխանությունների ներկայացուցիչների ունեզրկումը պահանջում։
Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն, Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն ընդդիմադիր ուժ ձևավորել։ Իսկ փաթեթավորումն իրականացվում է ժողովրդի մի մասին հաճոյանալու համար, որին դուր է գալիս մեկից մի բան վերցնելու, մյուսին տալու խոսույթը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։