https://arm.sputniknews.ru/20260903/artur-sargsjany-tnajin-kalanqi-tak-kmna-evs-2-amis-106445570.html
Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
Sputnik Արմենիա
Արթուր Սարգսյանին թույլատրվել է մասնակցել իր ընկերոջ նշանադրության արարողությանը, քանի որ խոսքն Արցախյան պատերազմի հերոսի եղբոր մասին է։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T19:03+0400
2026-09-03T19:03+0400
2026-09-03T19:06+0400
արթուր սարգսյան
տնային կալանք
պատգամավոր
սրբազան պայքար
բագրատ սրբազան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102447878_0:0:2560:1441_1920x0_80_0_0_cb8cb54d82523397bd41d7b81b4ae4d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը չփոխվեց։ Պատգամավորը կշարունակի տնային կալանքի տակ լինել ևս 2 ամիս։ Որոշումը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։Նշենք, որ Սարգսյանի խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8-ին։Ըստ դատախազների` դեռևս առկա են վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Նա միջնորդել էր խափանման միջոցը թողնել անփոփոխ` ժամկետի հետ կապված որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։Դատավոր Կարեն Ֆարխոյանը շեշտեց` Արթուր Սարգսյանի նկատմամբ նախորդիվ կիրառված տնային կալանքի իրավաչափության պայմանները չեն փոխվել և չեն վերացել։Պնդեց` այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։Այս որոշումից հետո դատարանում գտնվող «Սբրազան պայքարի» աջակիցները սկսեցին վանկարկել` «ամո՛թ, ամո՛թ»։Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԱրթուր Սարգսյանը նաև միջնորդեց մասնակցել իր ընկերներից մեկի նշանադրությանը։ Ընդգծեց, որ նշանադրվելու է Արցախյան պատերազմի հերոսի եղբայրը, արարողությունը կայանալու է դեպի Աբովյան տանող ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկում` ժամը 17։00-24։00-ն։Դատավոր Ֆարխոյանը բավարարեց այդ միջնորդությունը և թույլ տվեց մասնակցել ընկերոջ նշանադրությանը` հավելելով, որ բացառություն է անում ու ուղղակի մարդասիրությունից ելնելով է նման որոշում կայացնում։Սարգսյանը պետք է իր բնակության վայր վերադառնա ժամը 23։30-ին։Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել, որը պարբերաբար երկարացվում է։Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102447878_172:0:2447:1706_1920x0_80_0_0_cf30f65f0fd1e92229f19b0f2b42b0e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր սարգսյան, տնային կալանք, պատգամավոր, սրբազան պայքար, բագրատ սրբազան
արթուր սարգսյան, տնային կալանք, պատգամավոր, սրբազան պայքար, բագրատ սրբազան
Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
19:03 03.09.2026 (Թարմացված է: 19:06 03.09.2026) Արթուր Սարգսյանին թույլատրվել է մասնակցել իր ընկերոջ նշանադրության արարողությանը, քանի որ խոսքն Արցախյան պատերազմի հերոսի եղբոր մասին է։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը չփոխվեց։ Պատգամավորը կշարունակի տնային կալանքի տակ լինել ևս 2 ամիս։ Որոշումը կայացրեց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նշենք, որ Սարգսյանի խափանման միջոցի ժամկետը լրանում է սեպտեմբերի 8-ին։
Ըստ դատախազների` դեռևս առկա են վարույթին խոչընդոտելու, ինչպես նաև դատավարական պարտականությունները չկատարելու ռիսկերը։ Նա միջնորդել էր խափանման միջոցը թողնել անփոփոխ` ժամկետի հետ կապված որոշումը թողնելով դատարանի հայեցողությանը։
Արթուր Սարգսյանը թույլ չտվեց, որպեսզի պաշտպանական կողմին որևէ ելույթ ունենա։ Ընդգծեց` անտեսվել է այն հանգամանքը, որ պատգամավոր ընտրվելուց հետո անձը պետք է ազատ արձակվի։ Ինքը միջնորդեց միանգամից 6 ամսով կալանքը երկարաձգել, որպեսզի յուրաքանչյուր ամիս խափանման միջոցի փոփոխության համար նիստ չարվի ու հարց չքննարկվի։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը շեշտեց` Արթուր Սարգսյանի նկատմամբ նախորդիվ կիրառված տնային կալանքի իրավաչափության պայմանները չեն փոխվել և չեն վերացել։
Պնդեց` այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Այս որոշումից հետո դատարանում գտնվող «Սբրազան պայքարի» աջակիցները սկսեցին վանկարկել` «ամո՛թ, ամո՛թ»։
Արթուր Սարգսյանը նաև միջնորդեց մասնակցել իր ընկերներից մեկի նշանադրությանը։ Ընդգծեց, որ նշանադրվելու է Արցախյան պատերազմի հերոսի եղբայրը, արարողությունը կայանալու է դեպի Աբովյան տանող ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկում` ժամը 17։00-24։00-ն։
Դատավոր Ֆարխոյանը բավարարեց այդ միջնորդությունը և թույլ տվեց մասնակցել ընկերոջ նշանադրությանը` հավելելով, որ բացառություն է անում ու ուղղակի մարդասիրությունից ելնելով է նման որոշում կայացնում։
Սարգսյանը պետք է իր բնակության վայր վերադառնա ժամը 23։30-ին։
Արթուր Սարգսյանը կալանավորված էր 2025–ի հուլիսի 9-ից։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել, որը պարբերաբար երկարացվում է։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։