https://arm.sputniknews.ru/20260731/artur-sargsjany-qaghaqakan-patand-e-hajastan-dashinqi-hajtararutjuny-105259151.html
Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Դաշինքն իր բողոք–ահազանգը փոխանցելու է միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T12:14+0400
2026-07-31T12:14+0400
2026-07-31T12:15+0400
հայաստան
արթուր սարգսյան
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334114_0:0:1600:901_1920x0_80_0_0_67c7e3767e9135e62541922062962355.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Այս հայտարարությունն արել է «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշմանը։Հուլիսի 30–ին դատարանը Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 1 ամսով։ «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով անցնող պատգամավորը տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից։ Սարգսյանը հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին։Քաղաքական ուժը պատրաստվում է իր բողոք–ահազանգը փոխանցել միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։«Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից»,– ասված է հայտարարության մեջ։Դաշինքի համոզմամբ` սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև ԱԺ լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0a/93334114_86:0:1509:1067_1920x0_80_0_0_f4929bdfbfdfa248900937959b32a16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր սարգսյան, պատգամավոր
հայաստան, արթուր սարգսյան, պատգամավոր
Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
12:14 31.07.2026 (Թարմացված է: 12:15 31.07.2026) Դաշինքն իր բողոք–ահազանգը փոխանցելու է միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Այս հայտարարությունն արել է
«Հայաստան» դաշինքը` անդրադառնալով Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշմանը։
Հուլիսի 30–ին դատարանը Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը
երկարաձգեց ևս 1 ամսով։ «Սրբազան պայքարի» 17 աջակիցների գործով անցնող պատգամավորը
տնային կալանքի տակ է 2025 թվականի դեկտեմբերից։ Սարգսյանը
հրաժարվում է պրոբացիայի ծառայության ուղեկցությամբ մասնակցել ԱԺ նիստերին։
«Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։ Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,– ասված է դաշինքի հայտարարության մեջ։
Քաղաքական ուժը պատրաստվում է իր բողոք–ահազանգը փոխանցել միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։
«Ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից»,– ասված է հայտարարության մեջ։
Դաշինքի համոզմամբ` սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև ԱԺ լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։