https://arm.sputniknews.ru/20260903/petq-e-gujqagrenq-hajastanrusastan-haraberutjunner-haskacutjuny-pashinjan-106420955.html
Պետք է գույքագրենք «Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը. Փաշինյան
Պետք է գույքագրենք «Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ըմբռնում է ձևավորվել, որ երկաթուղու հարցը ՌԴ–ի հետ որևէ ձևով պետք է լուծվի։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T13:03+0400
2026-09-03T13:03+0400
2026-09-03T13:04+0400
հայաստան
ռուսաստան
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106363525_0:0:1500:844_1920x0_80_0_0_7f5249bf2abff7d2d3f998ece4de2210.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դռնբաց հատվածում ոչ մի նոր բան չի ասվել։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցու անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։Նա անդրադարձավ քննարկված թեմաներին` նշելով, որ սեպտեմբերին Հայաստանում սպասում են «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որի հետ կքննարկեն այն, թե ՌԴ–ն ինչ կարող է անել Հայաստանին ատոմակայանի վերաբերյալ։«Նախկինում էլ եմ ես ասել, որ ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական հարց չէ, այլ գին–որակ լավագույն հարաբերակցությունն է. ով մեզ լավ առաջարկ անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,– նշեց նա։Փաշինյանը տեղեկացրեց, որ ըմբռնում է ձևավորվել, որ երկաթուղու հարցը ՌԴ–ի հետ որևէ ձևով պետք է լուծվի։«Մենք արձանագրել ենք, որ ընթացիկ իրավիճակը երկար շարունակվել չի կարող, պետք է լուծումների գնանք»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106363525_167:0:1500:1000_1920x0_80_0_0_a7e086a56ef175dc5e1561b97f396d5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին
հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին
Պետք է գույքագրենք «Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ» հասկացությունը. Փաշինյան
13:03 03.09.2026 (Թարմացված է: 13:04 03.09.2026) ՀՀ վարչապետի խոսքով` ըմբռնում է ձևավորվել, որ երկաթուղու հարցը ՌԴ–ի հետ որևէ ձևով պետք է լուծվի։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դռնբաց հատվածում ոչ մի նոր բան չի ասվել։ ՀՀ կառավարության նիստից հետո այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ զրույցու անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։
«Դրական էր աշխատանքային մթնոլորտը, մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում այց կունենամ Մոսկվա, ու աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը, թե ինչ տողեր կան ենթավերնագրի ներքո և որ տողերն են, որի հետ կապված մենք ունենք երկուստեք նույն դիրքորոշումը, և որ տողերն են, որոնց հետ մենք ունենք այլ դիրքորոշում կամ որտեղ ունենք դրական կարծիք, իսկ որտեղ` բացասական»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ քննարկված թեմաներին` նշելով, որ սեպտեմբերին Հայաստանում սպասում են «Ռոսատոմի» ղեկավար
Ալեքսեյ Լիխաչովին, որի հետ կքննարկեն այն, թե ՌԴ–ն ինչ կարող է անել Հայաստանին ատոմակայանի վերաբերյալ։
«Նախկինում էլ եմ ես ասել, որ ատոմակայանի կառուցման հարցը մեզ համար աշխարհաքաղաքական հարց չէ, այլ գին–որակ լավագույն հարաբերակցությունն է. ով մեզ լավ առաջարկ անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»,– նշեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ ըմբռնում է ձևավորվել, որ երկաթուղու հարցը ՌԴ–ի հետ որևէ ձևով պետք է լուծվի։
«Մենք արձանագրել ենք, որ ընթացիկ իրավիճակը երկար շարունակվել չի կարող, պետք է լուծումների գնանք»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել են Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած
հանդիպման առանցքում եղել են հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը
հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։