https://arm.sputniknews.ru/20260902/quchak--aparan-tshanaparhin-teghi-unecats-vtari-bvolvor-5-zvohery-opeli-ughevvorner-ein-zlm-106405984.html
Քուչակ – Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 5 զոհերը «Օպելի» ուղևորներ էին. ԶԼՄ
Քուչակ – Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 5 զոհերը «Օպելի» ուղևորներ էին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նախնական տեղեկություններով՝ «Օպելը» եղել է Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող տաքսի։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T20:36+0400
2026-09-02T20:36+0400
2026-09-02T20:40+0400
վանաձոր
ապարան
արագածոտնի մարզ
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25607962_0:85:1600:985_1920x0_80_0_0_473a106630acf1ebc8ef7c7eeac82fef.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում՝ Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված բոլոր 5 ուղևորները եղել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։ Դեպքի վայրից ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնեց news.am-ի թղթակիցը։Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։ Տեղում հավաքվածների խոսքով՝ «Օպել Զաֆիրան» Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենա է։news.am-ի տեղեկություններով՝ մարմնական տարբեր վնասվածքներով «Ապարան» ԲԿ է տեղափոխվել 11 անձ, որոնցից 2-ին տեղափոխել են Երևան։Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «ՊԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ ՆԳՆ–ն հայտնել էր, որ 5 մարդ է մահացել, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Այնուհետև առողջապահության նախարարությունը հայտնեց, որ հոսպիտալացված տուժածները 10-ն են։shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։
վանաձոր
ապարան
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25607962_88:0:1512:1068_1920x0_80_0_0_4e545adab9282b662295f096bb25dc88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանաձոր, ապարան, արագածոտնի մարզ, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, զոհ
վանաձոր, ապարան, արագածոտնի մարզ, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, զոհ
Քուչակ – Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 5 զոհերը «Օպելի» ուղևորներ էին. ԶԼՄ
20:36 02.09.2026 (Թարմացված է: 20:40 02.09.2026) Նախնական տեղեկություններով՝ «Օպելը» եղել է Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղին սպասարկող տաքսի։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում՝ Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված բոլոր 5 ուղևորները եղել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։ Դեպքի վայրից ուղիղ եթերի ժամանակ այս մասին հայտնեց
news.am-ի թղթակիցը։
Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։ Տեղում հավաքվածների խոսքով՝ «Օպել Զաֆիրան» Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղով տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենա է։
news.am-ի տեղեկություններով՝ մարմնական տարբեր վնասվածքներով «Ապարան» ԲԿ է տեղափոխվել 11 անձ, որոնցից 2-ին տեղափոխել են Երևան։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը
հայտնել էր, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «ՊԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ ՆԳՆ–ն հայտնել էր, որ 5 մարդ է մահացել, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Այնուհետև առողջապահության նախարարությունը հայտնեց, որ հոսպիտալացված տուժածները 10-ն են։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։