https://arm.sputniknews.ru/20260902/hajuhin-edinburgum-ir-ghekavaric-dataranvov-22-hazar-dvolar-e-stacel-anhajvogh-kataki-hamar-106407391.html
Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել անհաջող կատակի համար
Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել անհաջող կատակի համար
Sputnik Արմենիա
Դատարանը վճռել է, որ Բրիտանիայի հարկային ծառայության՝ աշխատակիցների նախկին ազգանունները ներքին տեղեկատու համակարգում պահելու պրակտիկան կարող է հատկապես ուժեղ... 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T22:16+0400
2026-09-02T22:16+0400
2026-09-02T22:19+0400
դատարան
մեծ բրիտանիա
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/354/29/3542934_0:164:3057:1884_1920x0_80_0_0_a9bfa4e929f387dd32f3ad295ab1dc66.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Աբխազիայից հայազգի փորձնակը բրիտանական հարկային ծառայությունում աշխատանքի ժամանակ իր ղեկավարից դատական կարգով բռնագանձել է 14 հազար ֆունտ ստեռլինգ (18,8 հազար դոլար)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 2 506,95 ֆունտ ստեռլինգ (3 378 դոլար) որպես տոկոսներ՝ կատակի համար, թե իրեն կարող են «գաղտնալսել» որպես ռուսաց լեզվի կրող։Պատմությունը բրիտանական և համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է բրիտանական առաջատար պարբերականում և Անձնակազմի և զարգացման թագավորական ինստիտուտի պաշտոնական People Management ամսագրում հրապարակումից հետո։Էդինբուրգի դատարանը ճանաչել է, որ աղջիկը (գործի նյութերում նա նշված է որպես «միսս X») իր ղեկավարի կողմից ենթարկվել է ուղղակի ռասայական խտրականության և դիտավորյալ թշնամական վերաբերմունքի։Բացի այդ, հետագայում, երբ կինը ամուսնալուծությունից հետո ոստիկանության և իրավաբանի խորհրդով փոխել է իր (հայկական– խմբ․) ազգանունը, նրա ղեկավարը սկսել է հարցուփորձ անել նրա ծագման, ընտանիքի մասին և գործընկերների ներկայությամբ ստիպել է բացատրել ազգանվան փոփոխության պատճառը։Միևնույն ժամանակ դատարանը վճռել է, որ Բրիտանիայի հարկային ծառայության՝ աշխատակիցների նախկին ազգանունները ներքին տեղեկատվական համակարգում պահելու պրակտիկան կարող է հատկապես ուժեղ ազդել հայկական ծագում ունեցող աշխատողների վրա, որոնք ամուսնալուծությունից հետո փոխել են ազգանունը։Դատարանն արձանագրել է նաև փորձաշրջանի արհեստական երկարաձգումը․ ղեկավարը ստիպել է նրան կրկնակի փորձնակություն անցնել, այնինչ նույնպիսի իրավիճակում գտնվող այլ ազգությունների երկու այլ փորձնակների պարագայում դա չի արվել։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/354/29/3542934_164:0:2893:2047_1920x0_80_0_0_c80d572aa61b2a0ab82584a815e06b5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատարան, մեծ բրիտանիա, հայ
դատարան, մեծ բրիտանիա, հայ
Հայուհին Էդինբուրգում իր ղեկավարից դատարանով 22 հազար դոլար է ստացել անհաջող կատակի համար
22:16 02.09.2026 (Թարմացված է: 22:19 02.09.2026) Դատարանը վճռել է, որ Բրիտանիայի հարկային ծառայության՝ աշխատակիցների նախկին ազգանունները ներքին տեղեկատու համակարգում պահելու պրակտիկան կարող է հատկապես ուժեղ ազդել հայկական ծագում ունեցող աշխատողների վրա, որոնք ամուսնալուծությունից հետո փոխել են ազգանունը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Աբխազիայից հայազգի փորձնակը բրիտանական հարկային ծառայությունում աշխատանքի ժամանակ իր ղեկավարից դատական կարգով բռնագանձել է 14 հազար ֆունտ ստեռլինգ (18,8 հազար դոլար)՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 2 506,95 ֆունտ ստեռլինգ (3 378 դոլար) որպես տոկոսներ՝ կատակի համար, թե իրեն կարող են «գաղտնալսել» որպես ռուսաց լեզվի կրող։
Պատմությունը բրիտանական և համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է բրիտանական առաջատար պարբերականում և Անձնակազմի և զարգացման թագավորական ինստիտուտի պաշտոնական People Management ամսագրում հրապարակումից հետո։
Էդինբուրգի դատարանը ճանաչել է, որ աղջիկը (գործի նյութերում նա նշված է որպես «միսս X») իր ղեկավարի կողմից ենթարկվել է ուղղակի ռասայական խտրականության և դիտավորյալ թշնամական վերաբերմունքի։
Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել գերատեսչությունում նրա աշխատանքի հենց սկզբում։ Հարկային ծառայության ուսումնական կենտրոնում ճանաչողական շրջայցի ժամանակ աղջիկը նկատել է, որ իր պայուսակից ընկել է մետաղական ճարմանդը, և վերադարձել է այն գտնելու։ Ղեկավար Դամիան Ռոբսոնը (գործում նշված է DR սկզբնատառերով) գնացել է նրա հետևից և բարձրաձայն հայտարարել, որ այդ դետալը կարող է «գաղտնալսող սարք» լինել «ռուսալեզուների» համար (նա անգլերեն խոսում էր «ռուսական» առոգանությամբ)։
Բացի այդ, հետագայում, երբ կինը ամուսնալուծությունից հետո ոստիկանության և իրավաբանի խորհրդով փոխել է իր (հայկական– խմբ․) ազգանունը, նրա ղեկավարը սկսել է հարցուփորձ անել նրա ծագման, ընտանիքի մասին և գործընկերների ներկայությամբ ստիպել է բացատրել ազգանվան փոփոխության պատճառը։
Միևնույն ժամանակ դատարանը վճռել է, որ Բրիտանիայի հարկային ծառայության՝ աշխատակիցների նախկին ազգանունները ներքին տեղեկատվական համակարգում պահելու պրակտիկան կարող է հատկապես ուժեղ ազդել հայկական ծագում ունեցող աշխատողների վրա, որոնք ամուսնալուծությունից հետո փոխել են ազգանունը։
Դատարանն արձանագրել է նաև փորձաշրջանի արհեստական երկարաձգումը․ ղեկավարը ստիպել է նրան կրկնակի փորձնակություն անցնել, այնինչ նույնպիսի իրավիճակում գտնվող այլ ազգությունների երկու այլ փորձնակների պարագայում դա չի արվել։