https://arm.sputniknews.ru/20260902/aranc-rusastani-shukaji-menq-pvordzum-enq-gvojatevel-dzknartadrvoghy-volvorti-khndirneri-masin-106405635.html
Առանց Ռուսաստանի շուկայի փորձում ենք գոյատևել. ձկնարտադրողը` ոլորտի խնդիրների մասին
Առանց Ռուսաստանի շուկայի փորձում ենք գոյատևել. ձկնարտադրողը` ոլորտի խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Խոշոր ընկերության տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է պետության առաջարկն ու արտահանման ճանապարհին հանդիպած խոչընդոտները։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T20:06+0400
2026-09-02T20:06+0400
2026-09-02T20:08+0400
ձուկ
արտահանում
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրոպա
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/594/24/5942407_0:0:1600:901_1920x0_80_0_0_5722d4aab2dde892a6f1aae928e5e288.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե 60 տոննա ձուկը Հայաստանից արտահանվել է 1 ամսում, դա ոչինչ չասող ծավալ է, եթե 1 օրում, դա արդեն այլ բան է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մաքս ֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը` մեկնաբանելով ՍԱՏՄ–ի տարածած հաղորդագրությունը։ Նրա խոսքով` նախկինում ՀՀ–ից օրական 30 տոննա ձուկ է արտահանվել, որից 13 տոննան` Ռուսաստան։Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 2-ին տարածած հաղորդագրության մեջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդել էր, որ Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք`առաց հստակեցնելու նշված ծավալի արտահանման ժամկետները։ Տեսչական մարմինը նաև նշել էր, որ հաշվի առնելով ԱՄԷ–ի շուկայում առկա մեծ պահանջարկը, ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերությունները կարող են կապ հաստատել արտահանող կազմակերպության հետ` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչի միջոցով։ Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ արտահանվող իշխանի քաշը պետք է լինի նվազագույնը 4 կգ։Արմեն Կարապետյանը նկատում է, որ ՍԱՏՄ–ի նշած 4+ քաշը բավական մեծ չափ է հայաստանյան ձկնաբուծարանների համար։ Ընդ որում, դա, նրա խոսքով, արդեն մաքրված ձկան քաշն է` առանց թափանի։ Այս չափի ձուկ արտադրում են միայն ամենախոշոր բուծարանները, որոնց թվում է նաև «Մաքսֆիշը»։ Ինչ վերաբերում է հայաստանյան արտադրողներին արտահանման հարցում աջակցելու` ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ հիշատակված տարբերակին` «Մաքս ֆիշի» տնօրենը նշում է, որ իրենք հանդիպել են նույն այդ արտահանող ընկերության ղեկավարների հետ, քննարկել նրանց առաջարկն ու կատարել սեփական հաշվարկները։Տեղական ձկնարտադրողի հաշվարկները վկայում են, որ շաբաթական 3–5 տոննայից կամ ամսական 12 տոննայից ավել արտահանելու հնարավորություն այսօր չկա։ Մինչդեռ Հայաստանում արտադրական ծավալները շատ ավելի մեծ են։Լոգիստիկ խնդիրներից բացի հայաստանյան ձկնամթերքը արտերկրում նաև ճանաչման ու մրցակցության խնդիր ունի։«Ես պարզ ասեմ` առանց Ռուսաստանի շուկայի, բայց փորձում ենք գոյատևել։ Ռուսական շուկա մենք 1 օրում չենք մտել, 1 օրում չեն մեզ ճանաչել։ Դա 25 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է, 25 տարվա մեջ նոր մեզ ճանաչել են, քայլեր են արել։ Դա այն դեպքում, երբ ռուսական ու ԵԱՏՄ շուկան մեզ ավելի մոտ էր, նույն Խորհրդային միության մեջ ենք եղել։ Եվրոպայում մեր ճանաչումը շատ ավելի երկար կտևի, որովհետև այնտեղ ներկայացված ֆիրմաներն ավելի շատ են ամբողջ աշխարհից։ Եվ մի 25 տարում հազիվ մեր տեղը կկարողանանք գրավել, այն էլ` եթե խոստացած սուբսիդիաները տան, ու մինչև այդ կարողանանք ոտքի վրա մնալ։ Բայց մի 50 %–ը հաստատ կմաղվեն»,– կանխատեսում է մեր զրուցակիցը։Հանուն գոյատևման արտադրական ծավալների կրճատումը, ոլորտի ներկայացուցչի խոսքով, նույնպես հարցի լուծում չէ։ Դրա արդյունքում ծախսերը գրեթե չեն նվազում, իսկ ինքնարժեքը, հակառակը`ավելանում է։Հիշեցնենք` հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները` դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Հայաստանյան ձկնաբույծները, սակայն, մինչև վերջերս բողոքում էին, որ գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/594/24/5942407_0:0:1420:1065_1920x0_80_0_0_b799a875070d6d61b2a47bdca6442772.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձուկ, արտահանում, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրոպա, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
ձուկ, արտահանում, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրոպա, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Առանց Ռուսաստանի շուկայի փորձում ենք գոյատևել. ձկնարտադրողը` ոլորտի խնդիրների մասին
20:06 02.09.2026 (Թարմացված է: 20:08 02.09.2026) Խոշոր ընկերության տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է պետության առաջարկն ու արտահանման ճանապարհին հանդիպած խոչընդոտները։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե 60 տոննա ձուկը Հայաստանից արտահանվել է 1 ամսում, դա ոչինչ չասող ծավալ է, եթե 1 օրում, դա արդեն այլ բան է: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Մաքս ֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը` մեկնաբանելով ՍԱՏՄ–ի տարածած հաղորդագրությունը։ Նրա խոսքով` նախկինում ՀՀ–ից օրական 30 տոննա ձուկ է արտահանվել, որից 13 տոննան` Ռուսաստան։
Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 2-ին տարածած հաղորդագրության մեջ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդել էր, որ Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք`առաց հստակեցնելու նշված ծավալի արտահանման ժամկետները։ Տեսչական մարմինը նաև նշել էր, որ հաշվի առնելով ԱՄԷ–ի շուկայում առկա մեծ պահանջարկը, ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերությունները կարող են կապ հաստատել արտահանող կազմակերպության հետ` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչի միջոցով։ Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ արտահանվող իշխանի քաշը պետք է լինի նվազագույնը 4 կգ։
Արմեն Կարապետյանը նկատում է, որ ՍԱՏՄ–ի նշած 4+ քաշը բավական մեծ չափ է հայաստանյան ձկնաբուծարանների համար։ Ընդ որում, դա, նրա խոսքով, արդեն մաքրված ձկան քաշն է` առանց թափանի։ Այս չափի ձուկ արտադրում են միայն ամենախոշոր բուծարանները, որոնց թվում է նաև «Մաքսֆիշը»։ Ինչ վերաբերում է հայաստանյան արտադրողներին արտահանման հարցում աջակցելու` ՍԱՏՄ–ի հաղորդագրության մեջ հիշատակված տարբերակին` «Մաքս ֆիշի» տնօրենը նշում է, որ իրենք հանդիպել են նույն այդ արտահանող ընկերության ղեկավարների հետ, քննարկել նրանց առաջարկն ու կատարել սեփական հաշվարկները։
«Նույն այդ մարդիկ մեզ մոտ են եկել, քանի որ մենք ունենք այդ քաշի ձուկ` 7-8 հարյուր տոննայի չափով։ Նստել ենք, հաշվել ենք`գները, ինքնաթիռը, նույնիսկ պետական սուբսիդիան գնից հանած, ոչ մի ձևով չի ստացվել, որ գոնե ինքնարժեքով տանք։ Սուբսիդիան էլ դեռ չգիտենք` կստանանք, թե ոչ, որովհետև էդ փորձը չունենք»,– ասում է Կարապետյանը։
Տեղական ձկնարտադրողի հաշվարկները վկայում են, որ շաբաթական 3–5 տոննայից կամ ամսական 12 տոննայից ավել արտահանելու հնարավորություն այսօր չկա։ Մինչդեռ Հայաստանում արտադրական ծավալները շատ ավելի մեծ են։
Լոգիստիկ խնդիրներից բացի հայաստանյան ձկնամթերքը արտերկրում նաև ճանաչման ու մրցակցության խնդիր ունի։
«Ես պարզ ասեմ` առանց Ռուսաստանի շուկայի, բայց փորձում ենք գոյատևել։ Ռուսական շուկա մենք 1 օրում չենք մտել, 1 օրում չեն մեզ ճանաչել։ Դա 25 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է, 25 տարվա մեջ նոր մեզ ճանաչել են, քայլեր են արել։ Դա այն դեպքում, երբ ռուսական ու ԵԱՏՄ շուկան մեզ ավելի մոտ էր, նույն Խորհրդային միության մեջ ենք եղել։ Եվրոպայում մեր ճանաչումը շատ ավելի երկար կտևի, որովհետև այնտեղ ներկայացված ֆիրմաներն ավելի շատ են ամբողջ աշխարհից։ Եվ մի 25 տարում հազիվ մեր տեղը կկարողանանք գրավել, այն էլ` եթե խոստացած սուբսիդիաները տան, ու մինչև այդ կարողանանք ոտքի վրա մնալ։ Բայց մի 50 %–ը հաստատ կմաղվեն»,– կանխատեսում է մեր զրուցակիցը։
Հանուն գոյատևման արտադրական ծավալների կրճատումը, ոլորտի ներկայացուցչի խոսքով, նույնպես հարցի լուծում չէ։ Դրա արդյունքում ծախսերը գրեթե չեն նվազում, իսկ ինքնարժեքը, հակառակը`ավելանում է։
Հիշեցնենք` հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ
Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները` դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Հայաստանյան ձկնաբույծները, սակայն, մինչև վերջերս բողոքում էին, որ
գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել։