https://arm.sputniknews.ru/20260902/hajastanic-60-tvonna-dzuk-ev-dzknamterq-e-artahanvel-ame-satm-106383566.html
Հայաստանից 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել ԱՄԷ. ՍԱՏՄ
Հայաստանից 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել ԱՄԷ. ՍԱՏՄ
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ն առաջարկ է արել ձկնարտադրողներին։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T13:04+0400
2026-09-02T13:04+0400
2026-09-02T13:04+0400
հայաստան
ձուկ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961562_0:81:1600:981_1920x0_80_0_0_fc241f63ac75240f8d130ac6147dab66.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` չնշելով, սակայն, թե այս տվյալները որ ժամանակահատվածին են վերաբերում։Կառույցը դիմել է հայկական ընկերություններին` նշելով` եթե այդ քաշի խմբաքանակներ ունեն և պատրաստ են համագործակցել արտահանող կազմակերպության հետ, ապա կարող են կապ հաստատել ՍԱՏՄ–ի հետ։Հիշեցնենք` հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները` դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության` հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Հայաստանյան ձկնաբույծները, սակայն, բողոքում են, որ մինչ օրս գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/15/52961562_0:0:1420:1065_1920x0_80_0_0_533dd15ed2b3e104077dddf1e9184dbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ձուկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հայաստան, ձուկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Հայաստանից 60 տոննա ձուկ և ձկնամթերք է արտահանվել ԱՄԷ. ՍԱՏՄ
ՍԱՏՄ–ն առաջարկ է արել ձկնարտադրողներին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` չնշելով, սակայն, թե այս տվյալները որ ժամանակահատվածին են վերաբերում։
«Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ ՍԱՏՄ–ն կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար։ Պահանջվող խմբաքանակներն են՝ իշխան ձուկ, քաշը 4 կգ և ավելի, որը կհամապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
Կառույցը դիմել է հայկական ընկերություններին` նշելով` եթե այդ քաշի խմբաքանակներ ունեն և պատրաստ են համագործակցել արտահանող կազմակերպության հետ, ապա կարող են կապ հաստատել ՍԱՏՄ–ի հետ։
Հիշեցնենք` հունիսի 26–ին հայտնի դարձավ, որ
Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները` դադարեցնելով Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։ Կառավարության` հուլիսի 16–ի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել հայկական արտադրության ձուկ–ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, ՀՀ–ին է փոխանցվել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ Հայաստանյան ձկնաբույծները, սակայն, բողոքում են, որ
մինչ օրս գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել։