00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ի մասին օրենքն ընդունեցինք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք. Փաշինյան

© Sputnik / Петр Ковалев / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2026
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը հորդորել է Փաշինյանին ՀՀ քաղաքացիներին հարցնել, թե ինչ են ուզում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին իր գործընկերներին չի տեղեկացրել, իսկ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը չի խախտում ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին հայտարարել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Հայաստանում ընդունվել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը՝ ընդգծելով, որ խոսքը հենց գործընթաց սկսելու, ոչ ԵՄ-ին անդամակցելու մասին է։
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմը վերլուծել է ինչպես Հայաստանի և Ռուսաստանի միջև, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում գործող պայմանագրային բազան և չի հայտնաբերել Հայաստանի ստանձնած պարտավորությունների որևէ խախտում։
«Այս պահին մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ պետք է ելնենք հենց այս փաստից»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված է միությունից դուրս գալու ընթացակարգ․ եթե անդամ պետությունը որոշում է դուրս գալ, պետք է այդ մասին վեց ամիս առաջ տեղեկացնի գործընկերներին։ Միաժամանակ, ըստ Փաշինյանի, պայմանագրով անդամ պետությանը ԵԱՏՄ-ից հեռացնելու մեխանիզմ նախատեսված չէ։
Վարչապետն անդրադարձել է նաև ԵՄ անդամակցության հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու քննարկումներին։ Նրա խոսքով՝ խորհրդարանի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակել է հրաժարում այդ հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարից։
«Իսկ ինչո՞ւ ենք հրաժարվել։ Որովհետև այս հարցը դեռ չի հասունացել այն աստիճանի, որ հնարավոր լինի այն որպես հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև»,– ասել է նա։
Փաշինյանը պարզաբանել է, որ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել էր քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ թվով քաղաքացիների ստորագրություններ հավաքելուց հետո։ Ըստ նրա` եթե Ազգային ժողովը մերժեր նախագիծը, նախաձեռնողները հնարավորություն կունենային ևս 250 հազար ստորագրություն հավաքելու, որից հետո կրկին մերժվելու դեպքում հարցը պետք է դրվեր հանրաքվեի։
«Ընդհանրապես ինչո՞ւ ընդունեցինք այդ օրենքը։ Նախ՝ որպեսզի հանրաքվե չանցկացնենք։ Եվ երկրորդ՝ ինչպես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկիրն ու մեր ժողովուրդն այլընտրանքներ ունենան»,– նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Հայաստանը դժգոհ է ԵԱՏՄ-ից։ Փաշինյանը նշել է, որ միության շրջանակում կան աշխատանքային, ռազմավարական և մարտավարական հարցեր, որոնք մշտապես քննարկվում են, սակայն ներկայիս միջազգային պայմաններում պետության համար այլընտրանքներ ունենալը լեգիտիմ նպատակ է։
«Այս գործընթացը Ռուսաստանի դեմ չէ, Եվրասիական տնտեսական միության դեմ չէ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները»,– ընդգծել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է շատ խնամքով վերաբերվեն երկկողմ հարաբերություններին՝ վերահաստատելով, որ ինքն ու ՀՀ կառավարությունը հենց այդպես են վերաբերվում դրանց։
ՌԴ նախագահը չի համաձայնել Փաշինյանի մտքի հետ, թե պաշտոնական Երևանը չի հայտարարել է ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին։
«Գլխավոր հարցի շուրջ, այնուամենայնիվ, թույլ կտամ չհամաձայնել։ Դուք ասացիք, որ չեք հայտարարել ԵԱՏՄ–ից դուրս գալու մասին: Մեկ այլ տնտեսական կազմակերպություն մտնելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է մերից դուրս գալու մասին հայտարարություն», - ասել է Ռուսաստանի նախագահը։
ՌԴ նախագահը կրկին հորդորել է ՀՀ վարչապետին` հարց տալ ՀՀ քաղաքացիներին։
«Հարցրեք մարդկանց, թե ինչ են ուզում: Նրանք ընտրություն կկատարեն, և կփակենք թեման», - ասել է Պուտինը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0