https://arm.sputniknews.ru/20260901/2019-tvakanic-i-ver-eatmi-artaqin-arevtrum-arevmutqi-masnabazhiny-3-angam-nvazel-e-eth-106331818.html
2019 թվականից ի վեր ԵԱՏՄ–ի արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 3 անգամ նվազել է. ԵՏՀ
2019 թվականից ի վեր ԵԱՏՄ–ի արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 3 անգամ նվազել է. ԵՏՀ
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ արտաքին առևտուրը մեծ շրջադարձ է կատարել դեպի գլոբալ Հարավի երկրներ։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T11:56+0400
2026-09-01T11:56+0400
2026-09-01T12:53+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)
արևմուտք
անդրեյ սլեպնյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91546499_0:73:1400:861_1920x0_80_0_0_91eeb01ee9cbf7cdad793c27c799ac3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Վերջին տարիներին ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին առևտրի կառուցվածքը զգալիորեն փոխվել է. Արևմուտքի մասնաբաժինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին առևտրում 2019 թվականից ի վեր զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։Սլեպնյովը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտուրը տարվա արդյունքներով պետք է գերազանցի 100 մլրդ դոլարի շեմը. 10 տարի առաջ այս ցուցանիշը 45 մլրդ դոլար էր կազմում։ԵՏՀ-ն հաստատել է անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար 2027-ի մսի ներմուծման քվոտաները«Այսօր մենք մտնում ենք արդեն ոչ այնքան առևտրային համագործակցության և կապակցվածության, այլ լիարժեք ներդրումային համագործակցության, տեխնոլոգիական և արդյունաբերական կապակցվածության փուլ։ Եվ սա իսկապես շատ կարևոր է առևտրային պատերազմների և հին տեխնոլոգիական ցիկլի ավելցուկային գլոբալ արտադրական հզորությունների ֆոնին։ Մեզ համար իսկապես կարևոր է այստեղ զարգացման վերաբերյալ ընդհանուր ըմբռնման հասնել նոր շրջանում», – հավելել է նա։Եվրասիական տնտեսական միության առևտրային նոր համաձայնագրերը կարող են ավելի քան 300 հազար լրացուցիչ աշխատատեղի ստեղծում ապահովել։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91546499_55:0:1267:909_1920x0_80_0_0_424d76880b209bd772f22cb000121ab3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), արևմուտք, անդրեյ սլեպնյով
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ), արևմուտք, անդրեյ սլեպնյով
2019 թվականից ի վեր ԵԱՏՄ–ի արտաքին առևտրում Արևմուտքի մասնաբաժինը 3 անգամ նվազել է. ԵՏՀ
11:56 01.09.2026 (Թարմացված է: 12:53 01.09.2026) ԵԱՏՄ արտաքին առևտուրը մեծ շրջադարձ է կատարել դեպի գլոբալ Հարավի երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Վերջին տարիներին ԵԱՏՄ անդամ պետությունների արտաքին առևտրի կառուցվածքը զգալիորեն փոխվել է. Արևմուտքի մասնաբաժինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին առևտրում 2019 թվականից ի վեր զգալիորեն նվազել է։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Եթե 2019 թվականին Արևմուտքի մասնաբաժինը մեր արտաքին առևտրում կազմում էր 60%, այժմ այն նվազել է 20%-ից ցածր և հակառակը, գլոբալ շուկայի երկրների մասնաբաժինը 40%-ից աճել է մինչև 80%։ Եվ դա եղել է գրեթե առանց արտաքին առևտրի ծավալների նվազման։ Այսինքն դրանք նոր շուկաներ են, նոր կապեր, դրանք արագ են ստեղծվել, և այստեղ մենք կրկին գործընկերության բարձր մակարդակ ենք տեսնում», – հայտարարել է նա «Ռուսաստան» ազգային կենտրոնում «Մեծ Եվրասիայի ստեղծում» թեմայով հանդիպման ժամանակ կայացած «Հայրենիքը մարդիկ են» շարքի շրջանակներում։
Սլեպնյովը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտուրը տարվա արդյունքներով պետք է գերազանցի 100 մլրդ դոլարի շեմը. 10 տարի առաջ այս ցուցանիշը 45 մլրդ դոլար էր կազմում։
«Այսօր մենք մտնում ենք արդեն ոչ այնքան առևտրային համագործակցության և կապակցվածության, այլ լիարժեք ներդրումային համագործակցության, տեխնոլոգիական և արդյունաբերական կապակցվածության փուլ։ Եվ սա իսկապես շատ կարևոր է առևտրային պատերազմների և հին տեխնոլոգիական ցիկլի ավելցուկային գլոբալ արտադրական հզորությունների ֆոնին։ Մեզ համար իսկապես կարևոր է այստեղ զարգացման վերաբերյալ ընդհանուր ըմբռնման հասնել նոր շրջանում», – հավելել է նա։
Եվրասիական տնտեսական միության առևտրային նոր համաձայնագրերը կարող են ավելի քան 300 հազար լրացուցիչ աշխատատեղի ստեղծում ապահովել։