00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:31
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՏՀ-ն հաստատել է անդամ երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի համար 2027-ի մսի ներմուծման քվոտաները

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցՄսի վաճառասեղան
Մսի վաճառասեղան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2026
Բաժանորդագրվել
Քվոտաների շրջանակներում կարելի է առանց մաքսատուրքի ապրանքներ ներմուծել երրորդ երկրներից։ Տավարի մսի քվոտան Հայաստանի համար կմնա նույնը, խոզի և հավի մսի քվոտան փոքր-ինչ կավելանա։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ, Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմին), անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար հաստատել է 2027 թվականի մսի ներմուծման քվոտաները: Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի ու Ղրղզստանի համար սակագնային քվոտաները հաշվարկված են՝ հաշվի առնելով ներքին արտադրության և սպառման տարբերությունը։
Հայաստան խոշոր եղջերավոր կենդանիների մսի ներկրման քվոտան կկազմի 8 հազար տոննա, խոզի մսինը՝ 14 հազար տոննա, թռչնամսինը՝ 45 հազար տոննա: 2026 թվականի համեմատ տավարի մսի քվոտայի ծավալը անփոփոխ է, խոզի մսի դեպքում աճել է հազար տոննայով, իսկ թռչնամսի դեպքում՝ 3 հազար տոննայով։ Կաթնային շիճուկի քվոտան չեղյալ է հայտարարվել:
Սահմանված ծավալների շրջանակներում արտադրանքը ներմուծվում է առանց մաքսատուրքերի վճարման։ Քվոտաները գերազանցելու դեպքում կիրառվում են՝ տավարի մսի համար 15%, խոզի մսի համար՝ մինչև 25%, թռչնամսի համար՝ 25% կամ 80% դրույքներ՝ կախված արտադրանքի տեսակից: ԵԱՏՄ պետություններից մատակարարումների վրա քվոտաներ և տուրքեր չեն տարածվում։
Սառեցված տավարի միսը Հայաստանը ներմուծում է հիմնականում Հնդկաստանից (մատակարարումների 73%-ը)։ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 13%, Բրազիլիայի և Բելառուսի մասնաբաժինը՝ մոտ 5-ական տոկոս: Թռչնամսի ներկրման մեջ Ռուսաստանի և Ուկրաինայի մասնաբաժինը կազմում է 30-ական տոկոսից փոքր-ինչ ավելի, Չինաստանինը՝ 16%, Բրազիլիայինը և Վրաստանինը՝ մոտ 6-ական տոկոս (տվյալները ներկայացված են 2025 թվականի կտրվածքով)։
Երրորդ երկրներից ԵԱՏՄ անմաքս ներմուծման քվոտաները գործում են նաև էլեկտրական մեքենաների, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների համար: Ռուսաստանը հրաժարվել է էլեկտրական մեքենաների քվոտայից։ Մեծ պահանջարկի ֆոնին Հայաստանի համար դրանց անմաքս ներմուծման քվոտան վերջերս ավելացել է։
Լրահոս
0