https://arm.sputniknews.ru/20260831/vladimir-putiny-heragir-e-hghel-kalanqi-tak-gtnvvogh-rvobert-qvocharjanin-106279966.html
Պուտինը կալանքի տակ գտնվող Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ
Պուտինը կալանքի տակ գտնվող Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն է մաղթել ՀՀ երկրորդ նախագահին։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T10:30+0400
2026-08-31T10:30+0400
2026-08-31T11:24+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1422/28/14222818_0:0:2048:1153_1920x0_80_0_0_9e3d50433fca4a3d8cf5bac6939c8eeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1422/28/14222818_24:0:2048:1518_1920x0_80_0_0_f17734a9cee73f25765c64f0de23415c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, ռոբերտ քոչարյան
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, ռոբերտ քոչարյան
Պուտինը կալանքի տակ գտնվող Քոչարյանին շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ
10:30 31.08.2026 (Թարմացված է: 11:24 31.08.2026) ՌԴ նախագահը քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն է մաղթել ՀՀ երկրորդ նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակովիչ։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու կորով և տոկունություն այն փորձությունների առաջ, որոնց այժմ բախվում եք Դուքև Ձեր ընտանիքի անդամները»,– ասված է հեռագրում։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։