https://arm.sputniknews.ru/20260831/tnajin-kalanqi-tak-gtnvvogh-samvel-karapetjany-shnvorhavvorel-e-kalanavvorvats--rvobert-qvocharjanin-106290984.html
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը շնորհավորել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը շնորհավորել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին
Sputnik Արմենիա
Կարապետյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակից։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T12:55+0400
2026-08-31T12:55+0400
2026-08-31T13:01+0400
հայաստան
սամվել կարապետյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560161_0:0:1280:721_1920x0_80_0_0_d2f0dbcbcddcb088406b8161bbbf9aa7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որ տնային կալանքի տակ է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։Նա նշել է, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։«Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը»,– հավելել է Կարապետյանը։Նա Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին մաղթել է առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար։Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1d/101560161_133:0:1100:725_1920x0_80_0_0_b20eacc8e0e69ca5906e80e92a91c771.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, սամվել կարապետյան, ռոբերտ քոչարյան
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը շնորհավորել է կալանավորված Ռոբերտ Քոչարյանին
12:55 31.08.2026 (Թարմացված է: 13:01 31.08.2026) Կարապետյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակից։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որ տնային կալանքի տակ է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
շնորհավորել է ծննդյան 72-ամյակի կապակցությամբ։
«Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից։ Նախագահը, որն իր պետական գործունեության տարիներին կանգնած է եղել Հայաստանի և Արցախի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում, այսօր զրկված է ազատությունից և ենթարկվում է քաղաքական հետապնդման»,– գրել է Կարապետյանը։
Նա նշել է, որ մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։
«Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը»,– հավելել է Կարապետյանը։
Նա Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքին մաղթել է առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար։
Նշենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։