https://arm.sputniknews.ru/20260831/overtvoni-patuhan-che-shushaband-en-bacel-ashvotjany-qaghaqakan-bantarkutjunneri-masin-106293659.html
«Օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել»․ Աշոտյանը` քաղաքական բանտարկությունների մասին
«Օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել»․ Աշոտյանը` քաղաքական բանտարկությունների մասին
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանը պնդում է՝ տնային կալանքն ավելի թեթև չէ, քան կալանքը։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T13:21+0400
2026-08-31T13:21+0400
2026-08-31T13:40+0400
արմեն աշոտյան
տնային կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930469_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b11556f5aebca8ec2209f32181eaf8e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այսօր ապօրինությունն ու բանտարկությունը Հայաստանում սովորական են դարձել։ Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի հետաձգումից հետո Հակակռուպցիոն դատարանի դիմաց նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի որոշմամբ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Գործով անցնող մեղադրյալ, համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի (որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով) և նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։Ընդգծեց՝ իրականում ՔԿՀ-ներում գտնվող անձինք հոգեբանական աջակցության կարիք ունեն. ոչ ոք չի տեսնում, թե ինչ վիճակ է այդ 12-15 քմ խցերում։«Այսօր ապօրինությունը սովորական է, բանտարկությունը սովորական է, անբարոյականությունը սովորական է։ Մեզ օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել այն աստիճանի, որ ամեն ինչ նորմալ է դարձել, բայց իրականում ոչինչ էլ նորմալ չէ»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930469_24:0:1447:1067_1920x0_80_0_0_3ec5280c16df90e55bafbfa565bd40ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, տնային կալանք
արմեն աշոտյան, տնային կալանք
«Օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել»․ Աշոտյանը` քաղաքական բանտարկությունների մասին
13:21 31.08.2026 (Թարմացված է: 13:40 31.08.2026) Արմեն Աշոտյանը պնդում է՝ տնային կալանքն ավելի թեթև չէ, քան կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այսօր ապօրինությունն ու բանտարկությունը Հայաստանում սովորական են դարձել։ Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի հետաձգումից հետո Հակակռուպցիոն դատարանի դիմաց նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի որոշմամբ
Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Գործով անցնող մեղադրյալ, համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի (որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքով) և նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը մնացին անփոփոխ։
«Տնային կալանքը հավասարեցված է կալանքի։ Մարդիկ թող չմտածեն, թե դա ավելի թեթև ռեժիմ է։ Կա մի բայց այս ամենում։ Նախորդ կալանքիս ժամանակ 8 քաղբանտարկյալ կար, այսօր մարդ ամաչում է իր տնային կալանքից խոսի։ Գագիկ Ծառուկյանից մինչև Արեգնազ Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանից մինչև Անդրանիկ Թևանյան, իմ ընկեր Սարգսյանից մինչև Աշոտ Երկաթ (Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան) պրոբլեմբերի մեջ են, մարդիկ անազատության մեջ են բառի «ճաղային» իմաստով»,- նշեց Աշոտյանը։
Ընդգծեց՝ իրականում ՔԿՀ-ներում գտնվող անձինք հոգեբանական աջակցության կարիք ունեն. ոչ ոք չի տեսնում, թե ինչ վիճակ է այդ 12-15 քմ խցերում։
«Այսօր ապօրինությունը սովորական է, բանտարկությունը սովորական է, անբարոյականությունը սովորական է։ Մեզ օվերտոնի պատուհան չէ, շուշաբանդ են բացել այն աստիճանի, որ ամեն ինչ նորմալ է դարձել, բայց իրականում ոչինչ էլ նորմալ չէ»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն
ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին
կալանավորվեց, հուլիսի 30–ին
հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։