00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Լինել, թե չլինել» հայկական ձևով, կամ ինչ ակնկալել Պուտինի և Փաշինյանի հանդիպումից

© Sputnik / Михаил МетцельՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է երկու երկրների հարաբերություններում յուրօրինակ ջրբաժան դառնալ։ Կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը։
Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Ղրղզստանում՝ Բիշքեկում, անցկացվելու է ՇՀԿ գագաթնաժողովը, որին ներկա են լինելու եվրասիական 27 երկրի ղեկավարներ, այդ թվում՝ այնպիսի «ծանրքաշային» երկրների, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը։
Հայաստանը նույնպես մասնակցում է այս գագաթնաժողովին. փաշինյանական վարչակազմը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ավելի սերտ հարաբերություններ հաստատել ՇՀԿ երկրների հետ, իսկ ՀՀ–ն այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի՝ լիիրավ անդամակցության հեռանկարով։
Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Բայց ՇՀԿ գագաթնաժողովի գլխավոր ինտրիգներից մեկը պետք է դառնա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարները քննարկելու համար՝ Մոսկվայի և Նիկոլ Փաշինյանի վարչակազմի միջև վերջին, մեղմ ասած, քաղաքական տարաձայնությունների ֆոնին։
Ռուսաստանը, ինչպես հայտնի է, սահմանափակումներ է մտցրել հայկական գյուղմթերքի և առաջնային մշակման ապրանքների լայն տեսականու նկատմամբ։
Մոսկվան նաև բազմիցս խստորեն քննադատել է Հայաստանի` երկու աթոռի նստելու փորձերը, այն է՝ եվրամիութենական աթոռակին և եվրասիական բազմոցին։
Հաշվի առնելով պաշտոնական Երևանի հռչակած` դեպի ԵՄ անդամակցություն ուղին՝ ռուսական կողմն ասում է հետևյալը` եթե Հայաստանը որոշել է շարժվել դեպի Եվրոպական միություն, ի սեր Աստծո։ Բայց այդ դեպքում Հայաստանը կզրկվի բոլոր առավելություններից և արտոնություններից, որոնք տրամադրում է ԵԱՏՄ-ն՝ սկսած էժան էներգառեսուրսներից, վերջացրած աշխատաշուկայով։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանում աշխատում են հարյուրհազարավոր սեզոնային աշխատողներ Հայաստանից, իսկ ռուսական շուկան սպառում է հայկական գյուղմթերքի ավելի քան 80%-ը։
Չմոռանանք, որ միակ «արտադրանքը», որը ԵՄ-ն իրացնում է Հայաստանում, կենդանական, ես նույնիսկ կասեի՝ անասնական հակառուսականությունն է։ Այն հնարավորությունների փոխարեն, որոնք Հայաստանին տալիս է ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն ուրիշ ոչինչ չի առաջարկում, միայն պարբերաբար Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանն աջակցող խոսքեր են լսվում։
Իրավիճակը խորացնում է այն հանգամանքը, որ ԵՄ–ն բացահայտ պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական էսկալացիայի գնալ մինչև 2030 թվականը։ Եվ այստեղ ռուսների տրամաբանությունը պարզ է` եթե հայերը որպես իրենց արտաքին քաղաքական առաջնահերթություն հռչակում են Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ թշնամաբար տրամադրված աշխարհաքաղաքական կենտրոնի ուղղությամբ շարժվելը, ապա Ռուսաստանի կողմից հայկական տնտեսությանը տրամադրվող արտոնությունների և զեղչերի մասին խոսելն անհնար է դառնում։
Հայկական կողմը, իհարկե, փորձում է ռուսներին հակառակը համոզել։
Բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում` եթե դա այդպես է, և Հայաստանը չի փորձում հակառուսական գործողությունների պլացդարմ դառնալ, ապա ինչպե՞ս բացատրել Հայաստանում ռուսական բիզնես ակտիվները առավելագույնս ճնշելու ՀՀ իշխանությունների մոլուցքային ձգտումը։
«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ կապված կասկածելի պատմությունը, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի պահանջը Ռուսաստանին՝ հայկական երկաթուղիների կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու վերաբերյալ այն պատրվակով, թե «քանի դեռ կոնցեսիան ռուսներինն է, Հայաստանը չի կարող տարանցիկ երկիր լինել», այնքան պարզունակ ու հնարովի տեսք ունի, որ կարող է հիստերիկ ծիծաղ առաջացնել։
Կամ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պատմությունը։ Եվ, իհարկե, Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության զորավարժարանի վերածելուն դեմ արտահայտվող ընդդիմադիր առաջնորդների (Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան և Ռոբերտ Քոչարյան) ձերբակալություններն ու հետապնդումները։
Այս ամենը համեմվում է իշխանամետ հեռուստաալիքների եթերում և նորությունների կայքերում տարբեր տրամաչափի խոսող գլուխների ամենօրյա հակառուսական ելույթներով։
Մի խոսքով` Փաշինյանի և Պուտինի միջև Բիշքեկում կայանալիք հանդիպումն իսկապես կարող է յուրօրինակ ջրբաժան դառնալ։
Իսկ թե կոնկրետ ինչը «կբաժանի» այս հանդիպումը, պարզ կդառնա ընդամենը երկու օրից։
Լրահոս
0