https://arm.sputniknews.ru/20260831/ishkhanutjunnery-pvordzum-en-qvocharjani-gvortsvov-kankhakal-hanrajnacum-anel-aram-orbeljan--106288641.html
Իշխանությունները փորձում են Քոչարյանի գործով կանխակալ հանրայնացում անել․ Արամ Օրբելյան
Իշխանությունները փորձում են Քոչարյանի գործով կանխակալ հանրայնացում անել․ Արամ Օրբելյան
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում որպես Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների վերադաս նկարագրված է ՀՀ նախագահը, մինչդեռ Սահմանադրությամբ դա այդպես չէ։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T11:57+0400
2026-08-31T11:57+0400
2026-08-31T12:57+0400
արամ օրբելյան
փաստաբան
ռոբերտ քոչարյան
մեղադրանք
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106281632_0:0:1280:721_1920x0_80_0_0_f2ccfe99a71992c57b94d871916d1497.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործընթացը վաղուց արդեն իրավականից տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։Նրա խոսքով՝ ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս երկրում տեղի ունեցող ամեն ինչից տեղյակ է. ինչ իրականացվել է, իրեն են հարցրել, և ինչ իրականացվել է, իր հանձնարարությամբ է իրականացվել։Օրբելյանը շեշտեց, որ մեղադրանքում որպես Երևանի քաղաքապետի վերադաս է նկարագրված նախագահը։«Ասում է՝ իր վերադասի ցանկությունը կատարելու համար քաղաքապետն ինչ-որ բան է արել։ Այնինչ նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանը պայմանական մարզի կարգավիճակ ուներ, միևնույն է՝ Երևանի քաղաքապետի վերադասը չի հանդիսացել նախագահը։ Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր, ուղղակիորեն այդպես գրված է՝ ենթականեր։ Ասում ենք՝ հասկանում ենք, որ այդպես եք ընկալում, և հիմա փորձում եք հենց այդպես կառավարել, որ վարչապետի ենթականերն են բոլորը՝ դատավոր, դատախազ, բայց դա այդպես չէ, որովհետև սահմանադրական մարմինների տարանջատում կա, և նախագահը կառավարությունից տարանջատված է»,- ասաց Արամ Օրբելյանը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106281632_143:0:1280:853_1920x0_80_0_0_50838bf12ee7109fa96690d71c2d2846.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ օրբելյան, փաստաբան, ռոբերտ քոչարյան, մեղադրանք, նախագահ
արամ օրբելյան, փաստաբան, ռոբերտ քոչարյան, մեղադրանք, նախագահ
Իշխանությունները փորձում են Քոչարյանի գործով կանխակալ հանրայնացում անել․ Արամ Օրբելյան
11:57 31.08.2026 (Թարմացված է: 12:57 31.08.2026) Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում որպես Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների վերադաս նկարագրված է ՀՀ նախագահը, մինչդեռ Սահմանադրությամբ դա այդպես չէ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործընթացը վաղուց արդեն իրավականից տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Գործող իշխանություններն այս գործը տարել են քաղաքական դաշտ։ Դրա համար ես տեսնում եմ ընդամենը 1 պատճառ. գոյություն ունի համաշխարհային զարգացումների մեջ, այսպես կոչված, կանխակալ հանրայնացում՝ հասկանալով, որ դատական ատյաններում խնդիրներ են ունենալու, փորձեն հիմա շոկային ինֆորմացիաներ բերել, ինչ-որ բաներ ասել, որ հետո, եթե ինչ-որ բան չստացվի, ասեն՝ «դատավորը մեղավոր էր»,- ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ մեղադրանքը կառուցված է մի ենթադրության հիման վրա, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս երկրում տեղի ունեցող ամեն ինչից տեղյակ է. ինչ իրականացվել է, իրեն են հարցրել, և ինչ իրականացվել է, իր հանձնարարությամբ է իրականացվել։
Օրբելյանը շեշտեց, որ մեղադրանքում որպես Երևանի քաղաքապետի վերադաս է նկարագրված նախագահը։
«Ասում է՝ իր վերադասի ցանկությունը կատարելու համար քաղաքապետն ինչ-որ բան է արել։ Այնինչ նույնիսկ այն ժամանակ, երբ Երևանը պայմանական մարզի կարգավիճակ ուներ, միևնույն է՝ Երևանի քաղաքապետի վերադասը չի հանդիսացել նախագահը։ Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր, ուղղակիորեն այդպես գրված է՝ ենթականեր։ Ասում ենք՝ հասկանում ենք, որ այդպես եք ընկալում, և հիմա փորձում եք հենց այդպես կառավարել, որ վարչապետի ենթականերն են բոլորը՝ դատավոր, դատախազ, բայց դա այդպես չէ, որովհետև սահմանադրական մարմինների տարանջատում կա, և նախագահը կառավարությունից տարանջատված է»,- ասաց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա
տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։