00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հորմուզի հետ կապված իրավիճակում միակ ապակայունացնող գործոնը ԱՄՆ–ն է․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
ԱԳՆ-ն նշել է, որ Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի անկայունության միակ գործոնը Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողություններն են։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Լարկ կղզուն, ԻՀՊԿ-ն` Հորդանանի բազաներին։
«Տարածաշրջանում ծովային ուղիների անվտանգության խաթարման միակ պատճառը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի անօրինական ու ագրեսիվ գործողություններն են։ Դրանք սկսվել են 2026 թ․ փետրվարի 28-ին Իրանի դեմ իրականացված հարձակմամբ և վերջին վեց ամիսների ընթացքում շարունակվել են տարբեր ձևերով, այդ թվում՝ ծովային շրջափակմամբ և այլ սադրիչ ու միջամտողական գործողություններով»,– ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է` Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն վարանելու իրացնել օրինական ինքնապաշտպանության իրենց անքակտելի իրավունքը և համապատասխան կերպով վճռական պատասխան են տալու հակառակորդի ցանկացած ռազմական ագրեսիայի։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նոր ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի դեմ ծովային շրջափակման և տնտեսական պատերազմի շարունակման բոլոր հետևանքների ամբողջական պատասխանատվությունը կրում է ԱՄՆ վարչակարգը և այն բոլոր կողմերը, որոնք որևէ կերպ համագործակցում և մասնակցում են ԱՄՆ-ի անօրինական և միջազգային իրավունքի խախտմամբ իրականացվող գործողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։
Սպիտակ տանը նշել են Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակը
Լրահոս
0