https://arm.sputniknews.ru/20260831/amnn-harvatsner-e-hascrel-irani-lark-kghzun-ihpk-n-hvordanani-bazanerin-106276894.html
ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Լարք կղզուն, ԻՀՊԿ-ն` Հորդանանի բազաներին
ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Լարք կղզուն, ԻՀՊԿ-ն` Հորդանանի բազաներին
Sputnik Արմենիա
Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ է խոցել։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T08:55+0400
2026-08-31T08:55+0400
2026-08-31T09:44+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
ռազմաբազա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_0:92:2000:1217_1920x0_80_0_0_00a90875de3195493867681a71e6f7f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Լարք կղզում գտնվող իրանական արձակման կայաններին: Այս մասին հայտնել է «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:Ըստ աղբյուրի` հարվածներ են հասցվել, քանի որ պարզել են, թե հրթիռներ են արձակվելու Հորմուզի նեղուցի ուղղությամբ։Press TV-ն իր հերթին հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաներին։Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ է խոցել։Լուրեր կան, որ Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններից ՀՕՊ հրթիռներ են արձակվել։Քուվեյթը դադարեցրել է նավթային հորատանցքերի աշխատանքը Իրանի կողմից հնարավոր հարվածների մտավախության պատճառով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։Սպիտակ տանը նշել են Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակը
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_437a4fda648b19ddfe18f489a6a33129.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորդանան, ռազմաբազա
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորդանան, ռազմաբազա
ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի Լարք կղզուն, ԻՀՊԿ-ն` Հորդանանի բազաներին
08:55 31.08.2026 (Թարմացված է: 09:44 31.08.2026) Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ է խոցել։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Լարք կղզում գտնվող իրանական արձակման կայաններին: Այս մասին հայտնել է «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:
Ըստ աղբյուրի` հարվածներ են հասցվել, քանի որ պարզել են, թե հրթիռներ են արձակվելու Հորմուզի նեղուցի ուղղությամբ։
«Ավելի վաղ ԱՄՆ ուժերը հարվածել են Լարք կղզում գտնվող իրանական երկու արձակման կայաններին: Նկատվել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է Հորմուզի նեղուցի ուղղությամբ ծովային ականներով հրթիռներ արձակել», - գրել է լրագրողը սոցիալական ցանցում։
Press TV-ն իր հերթին հայտնում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան 2 ռազմաբազաներին։
Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան MQ-9 ԱԹՍ է խոցել։
Լուրեր կան, որ Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններից ՀՕՊ հրթիռներ են արձակվել։
Քուվեյթը դադարեցրել է նավթային հորատանցքերի աշխատանքը Իրանի կողմից հնարավոր հարվածների մտավախության պատճառով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։