00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:41
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

© SputnikԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2026
Բաժանորդագրվել
Դատախազ Մանե Սաֆարյանը նիստի սկզբում միջնորդել էր Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Խաչիկ Ղազարյանի, Բրյուսովի անվան համալսարանի գործով նիստի ընթացքում որոշեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
Օգոստոսի 24-ին այս գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավոր Սարգիս Դադոյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Դադոյանը նշեց, որ նախկինում աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ու այս գործով դեռ 2019 թվականին ներգրավված է եղել որպես վարույթն իրականացնող մարմին։
Այսօրվա նիստի սկզբում, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատախազ Մանե Սաֆարյանը վստահեցրեց, որ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացը։
«Մեղադրող կողմը նման պնդում է անում ոչ միայն մեղադրանքից ելնելով, այլև այն հանգամանքներով, որ այս քրեական վարույթը դատարանը նոր է ստանձնել։ Այսինքն` դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել, չեն հարցաքննվել վկաներ։ Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի նա հնարավոր է` ազդեցություն ունենա գործով անցնող վկաների վրա։ Միջնորդում եմ տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով»,- ասաց Սաֆարյանը։
Դատախազը նաև միջնորդեց անփոփոխ թողնել նաև կիրառված բացակայելու արգելքը։
Ինչ վերաբերում է համալսարանի նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանին, որի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով, ապա հանրային մեղադրողն այս դեպքում էլ միջնորդեց խափանման միջոցն անփոփոխ թողնել։
Վ․ Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի նկատմամբ էլ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, որը դատախազը միջնորդեց պահպանել այս փուլում։
Աշոտյանի, Ավագյանի և Գասպարյանի փաստաբանները առարկեցին հանրային մեղադրողի միջնորդությունները ՝ նշելով, որ հստակ որևէ հիմք չի նշվել, թե ինչպես կամ ինչու պետք է գործին խոչընդոտեն իրենց պաշտպանյալները։ Փաստաբանները պնդեցին՝ խափանման միջոցները ենթակա են վերացման։
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ինչ փողերի լվացման մասին է խոսքը, իր պաշտպանյալն էլ քաղբանտարկյալ է, ինչի մասին բոլորը գիտեն։
Ելույթներից հետո դատավոր Խաչիկ Ղազարյանը որոշեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել՝ համարելով, որ գործին խոչընդոտելու ռիսկը դեռևս պահպանվում է։ Գայանե Գասպարյանի և Արթուր Ավագյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները նույնպես մնացին անփոփոխ։
Միաժամանակ Աշոտյանը կարող է շփվել լրատվամիջոցների հետ, հարցազրույցներ տալ։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Լրահոս
0