https://arm.sputniknews.ru/20260830/peskvovy-hajtnel-e-inch-en-qnnarkelu-putinn-u-pashinjany-106273671.html
Պեսկովը հայտնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Պեսկովը հայտնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Sputnik Արմենիա
Իր հետագա ճակատագրի մասին որոշումը պետք է կայացնի ինքը՝ հայ ժողովուրդը, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 30.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-30T20:14+0400
2026-08-30T20:14+0400
2026-08-30T20:59+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106274781_0:0:1672:941_1920x0_80_0_0_7a8aefe7f3d353ba5a4787610e41e223.png
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը: Այսմասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ անդամակցության հայտի նախապատրաստումը:Միաժամանակ նա նշելէ, որ իր հետագա ճակատագրի մասին որոշումը պետք է կայացնի հենց հայ ժողովուրդը։«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի մասին որոշում կկայացնեն հենց հայերը։ Եվ մենք հենց նրանց առաջարկում ենք դա անել՝ հանրաքվե անցկացնել։ Նրանց դա առաջարկել են անել նաև ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովում: Ահաայս ամենի մասին էլ խոսակցություն կընթանա», - ասել Է Պեսկովը։Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն օգոստոսի 31–ին կամ սեպտեմբերի 1–ին Ղրղզստանում` ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мы не можем быть армянами больше, чем сами армяне — Песков
Sputnik Արմենիա
Мы не можем быть армянами больше, чем сами армяне — Песков
2026-08-30T20:14+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1e/106274781_283:0:1538:941_1920x0_80_0_0_1a44782418c8238ce3d48e03694d9cfb.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով, видео
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով, видео
Պեսկովը հայտնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
20:14 30.08.2026 (Թարմացված է: 20:59 30.08.2026) Իր հետագա ճակատագրի մասին որոշումը պետք է կայացնի ինքը՝ հայ ժողովուրդը, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը: Այսմասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ անդամակցության հայտի նախապատրաստումը:
«Ամեն անգամ բարձր մակարդակի շփումը կարևոր է։ Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը մեր հիմնավորումը ևս մեկ անգամ ներկայացնելու համար», - ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը կօգնի կանգնեցնել Հայաստանի հեռանալը Ռուսաստանից։
Միաժամանակ նա նշելէ, որ իր հետագա ճակատագրի մասին որոշումը պետք է կայացնի հենց հայ ժողովուրդը։
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի մասին որոշում կկայացնեն հենց հայերը։ Եվ մենք հենց նրանց առաջարկում ենք դա անել՝ հանրաքվե անցկացնել։ Նրանց դա առաջարկել են անել նաև ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովում: Ահաայս ամենի մասին էլ խոսակցություն կընթանա», - ասել Է Պեսկովը։
Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն օգոստոսի 31–ին կամ սեպտեմբերի 1–ին Ղրղզստանում` ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։