https://arm.sputniknews.ru/20260819/qnnutjunic-araj-avtvodprvocum-krtutjun-stanaly-partadir-e-linelu-hh-ngn-105886648.html
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու. ՀՀ ՆԳՆ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու. ՀՀ ՆԳՆ
Sputnik Արմենիա
Նախարարի և ոլորտի ներկայացուցիչների քննարկման կարևոր ուղղություններից է եղել ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Ավտոդպրոցների ներկայացուցիչներն... 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T10:07+0400
2026-08-19T10:07+0400
2026-08-19T11:02+0400
հայաստան
վարորդական իրավունք
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/51/22725119_0:134:2560:1574_1920x0_80_0_0_6399e1ce359124a66b5e0eb46a43049a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վարորդական վկայական ստանալու քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Նշվում է, որ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։Քննարկման առանցքում եղել են վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։Քննարկման կարևոր ուղղություններից է եղել ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչներն առաջարկել են ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։Լավություն` ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2272/51/22725119_142:0:2418:1707_1920x0_80_0_0_50815567b0ac35f12ea6f5b4a4bd487b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վարորդական իրավունք, արփինե սարգսյան
հայաստան, վարորդական իրավունք, արփինե սարգսյան
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու. ՀՀ ՆԳՆ
10:07 19.08.2026 (Թարմացված է: 11:02 19.08.2026) Նախարարի և ոլորտի ներկայացուցիչների քննարկման կարևոր ուղղություններից է եղել ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Ավտոդպրոցների ներկայացուցիչներն առաջարկել են ընդլայնել տեսական քննության հարցաշարերը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վարորդական վկայական ստանալու քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու։ Այս մասին հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում եղել են վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։
Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:
Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։
«Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկման կարևոր ուղղություններից է եղել ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։
Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչներն առաջարկել են ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։