https://arm.sputniknews.ru/20260829/rd-agnum-manipuljacia-en-anvanel-patzhamijvocneri-masin-erevani-hajtararutjuny-106256389.html
Սահմանափակումները որպես պատժամիջոց ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզինը` ՀՀ–ի մասին
Սահմանափակումները որպես պատժամիջոց ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզինը` ՀՀ–ի մասին
Sputnik Արմենիա
Գալուզինն ընդգծել է, որ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները պայմանավորված են բացառապես բուսասանիտարական նորմերի խախտումներով։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T19:08+0400
2026-08-29T19:08+0400
2026-08-29T19:13+0400
հայաստան
ռուսաստան
միխայիլ գալուզին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83510278_0:47:1600:947_1920x0_80_0_0_9048eabad28e28c3bfea17d885c5c26d.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, ոչ թե քաղաքականության հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:Նա նշել է, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և տեղեկատվական ռեսուրսներ հայկական գյուղմթերքի որոշ կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից պատժամիջոցներ։Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական հսկողությանը, և պահանջները հայտնի են՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում, պեստիցիդների նկատմամբ վերահսկողություն, մատակարարումների հետագծելիություն:Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83510278_89:0:1529:1080_1920x0_80_0_0_bd77d093df9e8ac954c89e75d117e984.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, միխայիլ գալուզին
հայաստան, ռուսաստան, միխայիլ գալուզին
Սահմանափակումները որպես պատժամիջոց ներկայացնելը մանիպուլյացիա է. Գալուզինը` ՀՀ–ի մասին
19:08 29.08.2026 (Թարմացված է: 19:13 29.08.2026) Գալուզինն ընդգծել է, որ հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները պայմանավորված են բացառապես բուսասանիտարական նորմերի խախտումներով։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, ոչ թե քաղաքականության հետ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նա նշել է, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և տեղեկատվական ռեսուրսներ հայկական գյուղմթերքի որոշ կատեգորիաների մատակարարման սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից պատժամիջոցներ։
«Դրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Ավելին` Հայաստանի ղեկավարությունն էլ է ընդունում, որ այս կամ այն մթերքի որակի հետ կապված խնդիրներ կան»,- նշել է ռուս դիվանագետը
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բուսասանիտարական հսկողությանը, և պահանջները հայտնի են՝ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործում, պեստիցիդների նկատմամբ վերահսկողություն, մատակարարումների հետագծելիություն:
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։