https://arm.sputniknews.ru/20260828/nepalum-hegheghumneri-zvoheri-tivy-hasel-e-475i-prkararakan-gvortsvoghutjuny-dadarecvel-e-106210098.html
Նեպալում հեղեղումների զոհերի թիվը հասել է 475–ի․ փրկարարական գործողությունը դադարեցվել է
Նեպալում հեղեղումների զոհերի թիվը հասել է 475–ի․ փրկարարական գործողությունը դադարեցվել է
Sputnik Արմենիա
Անհետ կորած է համարվում 1000 մարդ, որոնց թվում բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ կան։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T11:58+0400
2026-08-28T11:58+0400
2026-08-28T12:00+0400
նեպալ
մահ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106206726_0:308:3072:2036_1920x0_80_0_0_f23adc1d171aa1c6c143297a92ade868.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նեպալում հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 475-ի։ Այս մասին հայտնում է «Kathmandu Post» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։Ավելի վաղ հաղորդվում էր 469 զոհի մասին։Անհետ կորած է համարվում հազար մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ։Փրկարարական գործողությունները դադարեցվել են, քանի որ Նեպալի և Չինաստանի սահմանին սողանքից հետո առաջացած լիճը սկսել է դուրս գալ ափերից։ Մարդիկ փախչում են դեպի բարձրադիր վայրեր։Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ լեռնային Նեպալում ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Սկզբում նշվում էր, որ խոշոր հեղեղման պատճառ են դարձել երկրաշարժը և դրան հաջորդած սողանքը։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) օգոստոսի 27-ին հայտարարեց, որ սեյսմիկ տատանումները առաջացել են սառցադաշտի փլուզումից, ոչ թե ստորգետնյա ցնցումներից։Հայաստանը ցավակցություն է հայտնել ՉԺՀ- Նեպալ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ
նեպալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106206726_80:0:2811:2048_1920x0_80_0_0_42ca819ac1e4732a0c08a29cd34f1a47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեպալ, մահ, զոհ
Նեպալում հեղեղումների զոհերի թիվը հասել է 475–ի․ փրկարարական գործողությունը դադարեցվել է
11:58 28.08.2026 (Թարմացված է: 12:00 28.08.2026) Անհետ կորած է համարվում 1000 մարդ, որոնց թվում բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ կան։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Նեպալում հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 475-ի։ Այս մասին հայտնում է «Kathmandu Post» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 469 զոհի մասին։
Անհետ կորած է համարվում հազար մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկներ։
Փրկարարական գործողությունները դադարեցվել են, քանի որ Նեպալի և Չինաստանի սահմանին սողանքից հետո առաջացած լիճը սկսել է դուրս գալ ափերից։ Մարդիկ փախչում են դեպի բարձրադիր վայրեր։
Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ լեռնային Նեպալում ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Սկզբում նշվում էր, որ խոշոր հեղեղման պատճառ են դարձել երկրաշարժը և դրան հաջորդած սողանքը։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) օգոստոսի 27-ին հայտարարեց, որ սեյսմիկ տատանումները առաջացել են սառցադաշտի փլուզումից, ոչ թե ստորգետնյա ցնցումներից։