00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
15 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կյանք տվող դեղի սրվակը՝ երազանք․ օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի իրազեկման ամիսն է

© SputnikՋիմ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդես
Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդես - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բաժանորդագրվել
Նախարարության հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի որոշ ժամանակ հետո հազվադեպ գենետիկ հիվանդության դեղորայքը Հայաստանում հասանելի դառնա պետպատվերի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ Դառնալ հայտնի երգիչ, բեմեր նվաճել, լինել ճանաչված բլոգեր, նկարիչ-անիմատոր. շատ սովորական այս երազանքների կողքին որոշ երեխաների համար ամենամեծ երազանքն է քայլելն ու ապրելը։ Օգոստոսը ողնուղեղային մկանային ատրոֆիայի (ՍՄԱ) իրազեկման ամիսն է, որի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում կազմակերպվել էր միջոցառում և «Մանկական յուրաքանչյուր երազանք արժանի է ապրելու» խորագրով ցուցահանդես։
© Sputnik

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
1/4

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները

© Sputnik

Ջիմ Հովհաննիսյանի նկարները

Ջիմ Հովհաննիսյանի նկարները - Sputnik Արմենիա
2/4

Ջիմ Հովհաննիսյանի նկարները

© Sputnik

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքներից

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքներից - Sputnik Արմենիա
3/4

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքներից

© Sputnik

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
4/4

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները

1/4

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները

2/4

Ջիմ Հովհաննիսյանի նկարները

3/4

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքներից

4/4

Ջիմ Հովհաննիսյանի աշխատանքները

Նկարների հեղինակը 18-ամյա Ջիմ Հովհաննիսյանն է, որը նույնպես ապրում է հազվադեպ գենետիկ հիվանդությամբ։ Sputnik Արմենիան թեմային բազմիցս անդրադարձել է՝ պատմելով ոչ միայն հիվանդության, այլև դրա բուժման հնարավորության մասին։ Սպինալ մկանային ատրոֆիան ժառանգական, մկանային թուլությամբ ընթացող հիվանդություն է։ Այն ունի մի քանի ենթատեսակ․ SMN0 և SMN1-ն ամենածանր տեսակներն են, և կյանքի հետ անհամատեղելի են։ SMN2-ի դեպքում երեխաները չեն էլ քայլում․ մենք պատմել ենք 25-ամյա Անուշ Գևորգյանի, քույր ու եղբար 19-ամյա Էդիկի և 6-ամյա Էվայի, եղբայրներ Արմենի ու Արամի մասին, որոնք բոլորն էլ SMN2 տիպի մկանային ատրոֆիա ունեն։
Ջիմն ունի SMN3 ենթատեսակը, որն ախտորոշվել է 2 տարեկանում։ Տղան քայլել է, սակայն դեռահասության տարիքում վիճակը կտրուկ վատացել է, հիմա նա հիմնականում տեղաշարժվում է անվասայլակով։ Նկարում է վաղ տարիքից, ինքնուս է, այժմ նաև անիմացիայով է զբաղվում։
© SputnikՋիմ Հովհաննիսյան
18-летний Джим Ованнисян на выставке своих работ - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Ջիմ Հովհաննիսյան
Ջիմի նկարների շարքում հատկապես մեկն է աչքի ընկնում՝ դեղի սրվակը․ դա էվրիսդին է (Evrysdi)՝ այն թանկարժեք դեղորայքը, որը թույլ չի տալիս հիվանդությանը զարգանալ։ Եթե հարևան Վրաստանում այս դեղորայքը ՍՄԱ ախտորոշում ունեցողներին տրամադրվում է պետպատվերի շրջանակում, մեր երկրում դեղորայքը միայն վերջերս է գրանցվել։ Մինչև 18 տարեկանների դեպքում այն տրամադրվում է Հայաստանում երեխաների առողջության հիմնադրամի միջոցով, իսկ մեծահասակների դեպքում դեղորայքը ձեռք բերելու դժվարությունները հենց իրենք են ստիպված հոգալ։
© SputnikԴեղի սրվակը
Выставка работ Джима Ованнисяна, страдающего спинальной мышечной атрофией - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Դեղի սրվակը
Հայաստանում այս պահին հայտնի է ՍՄԱ ունեցող 18 բուժառուի մասին, մասնագետները կարծում են՝ նրանց թիվն ավելի մեծ է։
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկումներ են շարունակվում, որպեսզի մինչև 18 տարեկանների դեղորայքը շարունակի տրամադրել Հայաստանի Երեխաների առողջության հիմնադրամը, իսկ մեծահասակներին ինչ-որ փուլում տրամադրվի պետպատվերի շրջանակում։
«Մենք նախարարությանը տրամադրել ենք մեզ հայտնի բուժառուների ցուցակը և նրանց հասանելիք դոզավորումը, որովհետև յուրաքանչյուր միլիլիտրը բավականին թանկ է։ Սա կյանք փրկող դեղամիջոց է, ու չպետք է գումարին նայենք»,- նշեց Սուխուդյանը։
© SputnikԲիայնա Սուխուդյան
Заведующая отделением детской неврологии и эпилептологии медицинского комплекса Арабкир Бяйна Сухудян на выставке работ Джима Ованнисяна, страдающего спинальной мышечной атрофией - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բիայնա Սուխուդյան
Նրա խոսքով՝ երբ հասան նրան, որ դեղորայքը բոլորին հասանելի դարձավ, պետք է հաջորդ քայլին էլ անցնել՝ ներդնել նաև նեոնատալ սկրինինգ բոլոր նորածինների համար։
Հիվանդությունն ինչքան վաղ հայտնաբերվի, այնքան արդյունքներն ավելի մեծ կլինեն։
Լրահոս
0