https://arm.sputniknews.ru/20260828/dadarecreq-sepakan-meghqn-urishneri-vra-gcel-zakharvovan-pashinjanin--106234977.html
Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել. Զախարովան` Փաշինյանին
Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել. Զախարովան` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան ներկայացրել է իրադարձությունների վերաբերյալ իր վարկածը և մեղադրել Հայաստանի վարչապետին պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձի մեջ։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T21:35+0400
2026-08-28T21:35+0400
2026-08-28T23:28+0400
մարիա զախարովա
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105940553_0:0:2560:1440_1920x0_80_0_0_f73389a31a0aed372b191ce1ce8a99c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ է արձագանքել 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ժամանակ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գործողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:Առիթը երեկվա ճեպազրույցում Փաշինյանի պատասխանն էր այն հարցին, թե ինչու կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք», ինչպես դա 2021 թվականի ծրագրում էր։Զախարովան, ի պատասխան Հայաստանի վարչապետի, մեղադրել է այդ շրջանի իրադարձությունները խեղաթյուրելու մեջ և կոչ արել նրան պատմել, թե «ինչպես է ամեն ինչ իրականում եղել»:Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ժամանակ Ռուսաստանն աջակցել էր խաղաղ կարգավորման հասնելուն, իսկ ՀԱՊԿ-ը օպերատիվ արձագանքել էր Երևանի դիմումին։Մասնավորապես, Հայաստան ուղարկվեց կազմակերպության առաքելությունը՝ գնահատելու սահմանային իրավիճակը։ Զախարովան հիշեցրել է, որ Փաշինյանն այդ ընթացքում Երևանում հանդիպել էր ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:«Ըստ Ձեզ` ստացվում է, որ նա հյու՞ր էր եկել, Հարավային Կովկասի գեղեցկությունները տեսնելո՞ւ։ Ո՛չ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր՝ կազմակերպություն, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը»,– հայտարարել է Զախարովան։Միևնույն ժամանակ նա մեղադրել է հենց Փաշինյանին, որ վերջինս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ՀԱՊԿ-ի առաջարկած մեխանիզմների իրականացման համար։«Չէ՞ որ Դուք ոչինչ չեք արել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:Զախարովան հիշեցրել է նաև 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասին։ Նրա խոսքով՝ հանդիպման նախօրեին արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով աշխատանք էր տարվել կազմակերպության առաքելությունը Հայաստանում տեղակայելու որոշումը համաձայնեցնելու ուղղությամբ, սակայն Փաշինյանը հրաժարվեց ստորագրել նախապատրաստված փաստաթուղթը:Չարժե առաջ ընկնել իրադարձություններից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Հայաստանի հարցի մասինԶախարովայի պնդմամբ՝ նախագիծը նախատեսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցներ, ռազմատեխնիկական օգնություն, աջակցություն սահմանապահ զորքերին՝ նախապատրաստվելու և տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության տարածքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի նախապատրաստում:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը առանձին անդրադարձել է ՀԱՊԿ՝ առաջարկվող և ԵՄ դիտորդական առաքելությունների տարբերություններին: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ներկայացուցիչները պետք է ոչ միայն հետևեին սահմանին տիրող իրավիճակին, այլև զեկուցեին իրավիճակի մասին և հնարավոր ճգնաժամերի կարգավորման համար առաջարկեին միջոցներ: Եվրոպացի դիտորդներին Զախարովան մեղադրել է նրանում, որ նրանք կարող են միայն «հեռադիտակով նայել»:Զախարովան 2022 թվականի աշնան իրադարձությունները նաև կապել է հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան սրացումից երեք շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քառակողմ հանդիպմանը:Հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Զախարովան նաև հիշեցրել է Փաշինյանի հետագա հայտարարության՝ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը:Ընդ որում. Փաշինյանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ, այդ քայլին է գնացել՝ կողմնորոշվելով դեպի Եվրամիության դիրքորոշումը։«Սահմանային միջադեպերից (որոնց Դուք այժմ հղում եք անում) երեք շաբաթ անց անձամբ Դուք` ԵՄ հսկողության ներքո, ակնհայտորեն հավատալով Բրյուսելին և Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հռչակագիրը, որում ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Զախարովան:Նա նաև կոչ է արել ՀՀ վարչապետին իր գնահատականների հետ չհամաձայնելու դեպքում նշել, թե իր ասած կոնկրետ որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:«Նիկոլ Վովայի, եթե հիմա Դուք ուզեք դեսպանին հետ կանչել կամ, ինչպես սիրում եք, հերթական բողոքի նոտան գրել՝ 2 անգամ մտածեք։ Քանի որ այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե նշվածներից որը չէ իրականությանը համապատասխանում: Այն ամենը, ինչ վերը նշված է, պատմական փաստ է», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։Վերջում Զախարովան Փաշինյանին մեղադրել է սեփական մեղքն ուրիշների վրա գցել և պատասխանատվությունից խուսափելու մեջ։«Երբ Ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարե՛ք Ձեզ վրա չվերցնել մեղավորությունը, պատասխանատվությունը բարդել բոլոր նրանց վրա, ում կարող եք, ով անձամբ Ձեզ դուր չի գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ առաքելական եկեղեցու և հայ գործարարների վրա, որոնց դեմ դուք հիմա այդքան ակտիվ պայքարում եք... Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և նրանց երեխաների վրա: Դա անխղճություն է», - հայտարարել է Զախարովան։«Ըստ Ձեզ` մեղավոր են բոլորը։ Միակ անմեղը Դուք եք», - եզրափակել է նա։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։Այս տարվա օգոստոսի 20–ին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ վերադառնալու ծրագրեր չկան, և հավելեց, թե գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ կազմից։Ռուսական կողմի արձագանքը չուշացավ. ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց` Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով՝ այլևս անդամակցության կարիք չունի անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105940553_320:0:2240:1440_1920x0_80_0_0_3eaedf3234f30a418d1c7a79f888904b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
մարիա զախարովա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել. Զախարովան` Փաշինյանին
21:35 28.08.2026 (Թարմացված է: 23:28 28.08.2026) Մարիա Զախարովան ներկայացրել է իրադարձությունների վերաբերյալ իր վարկածը և մեղադրել Հայաստանի վարչապետին պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ է արձագանքել 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ժամանակ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գործողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Առիթը երեկվա ճեպազրույցում
Փաշինյանի պատասխանն էր այն հարցին, թե ինչու կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք», ինչպես դա 2021 թվականի ծրագրում էր։
Զախարովան, ի պատասխան Հայաստանի վարչապետի, մեղադրել է այդ շրջանի իրադարձությունները խեղաթյուրելու մեջ և կոչ արել նրան պատմել, թե «ինչպես է ամեն ինչ իրականում եղել»:
«Նիկոլ Վովայի, Ձեր երկրում ընտրություններն անցել են։ Կարելի է այլևս բնակչության աչքերին թոզ չփչել։ Քաջություն ունեցեք և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը` ինչպես իրականում եղել է»,– հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ժամանակ Ռուսաստանն աջակցել էր խաղաղ կարգավորման հասնելուն, իսկ ՀԱՊԿ-ը օպերատիվ արձագանքել էր Երևանի դիմումին։
Մասնավորապես, Հայաստան ուղարկվեց կազմակերպության առաքելությունը՝ գնահատելու սահմանային իրավիճակը։ Զախարովան հիշեցրել է, որ Փաշինյանն այդ ընթացքում Երևանում հանդիպել էր ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
«Ըստ Ձեզ` ստացվում է, որ նա հյու՞ր էր եկել, Հարավային Կովկասի գեղեցկությունները տեսնելո՞ւ։ Ո՛չ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր՝ կազմակերպություն, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը»,– հայտարարել է Զախարովան։
Միևնույն ժամանակ նա մեղադրել է հենց Փաշինյանին, որ վերջինս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ՀԱՊԿ-ի առաջարկած մեխանիզմների իրականացման համար։
«Չէ՞ որ Դուք ոչինչ չեք արել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան հիշեցրել է նաև 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասին։ Նրա խոսքով՝ հանդիպման նախօրեին արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով աշխատանք էր տարվել կազմակերպության առաքելությունը Հայաստանում տեղակայելու որոշումը համաձայնեցնելու ուղղությամբ, սակայն Փաշինյանը հրաժարվեց ստորագրել նախապատրաստված փաստաթուղթը:
Զախարովայի պնդմամբ՝ նախագիծը նախատեսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցներ, ռազմատեխնիկական օգնություն, աջակցություն սահմանապահ զորքերին՝ նախապատրաստվելու և տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության տարածքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի նախապատրաստում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը առանձին անդրադարձել է ՀԱՊԿ՝ առաջարկվող և ԵՄ դիտորդական առաքելությունների տարբերություններին: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ներկայացուցիչները պետք է ոչ միայն հետևեին սահմանին տիրող իրավիճակին, այլև զեկուցեին իրավիճակի մասին և հնարավոր ճգնաժամերի կարգավորման համար առաջարկեին միջոցներ: Եվրոպացի դիտորդներին Զախարովան մեղադրել է նրանում, որ նրանք կարող են միայն «հեռադիտակով նայել»:
Զախարովան 2022 թվականի աշնան իրադարձությունները նաև կապել է հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան սրացումից երեք շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քառակողմ հանդիպմանը:
Հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Զախարովան նաև հիշեցրել է Փաշինյանի հետագա հայտարարության՝ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը:
Ընդ որում. Փաշինյանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ, այդ քայլին է գնացել՝ կողմնորոշվելով դեպի Եվրամիության դիրքորոշումը։
«Սահմանային միջադեպերից (որոնց Դուք այժմ հղում եք անում) երեք շաբաթ անց անձամբ Դուք` ԵՄ հսկողության ներքո, ակնհայտորեն հավատալով Բրյուսելին և Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հռչակագիրը, որում ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Զախարովան:
Նա նաև կոչ է արել ՀՀ վարչապետին իր գնահատականների հետ չհամաձայնելու դեպքում նշել, թե իր ասած կոնկրետ որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Նիկոլ Վովայի, եթե հիմա Դուք ուզեք դեսպանին հետ կանչել կամ, ինչպես սիրում եք, հերթական բողոքի նոտան գրել՝ 2 անգամ մտածեք։ Քանի որ այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե նշվածներից որը չէ իրականությանը համապատասխանում: Այն ամենը, ինչ վերը նշված է, պատմական փաստ է», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Վերջում Զախարովան Փաշինյանին մեղադրել է սեփական մեղքն ուրիշների վրա գցել և պատասխանատվությունից խուսափելու մեջ։
«Երբ Ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարե՛ք Ձեզ վրա չվերցնել մեղավորությունը, պատասխանատվությունը բարդել բոլոր նրանց վրա, ում կարող եք, ով անձամբ Ձեզ դուր չի գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ առաքելական եկեղեցու և հայ գործարարների վրա, որոնց դեմ դուք հիմա այդքան ակտիվ պայքարում եք... Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և նրանց երեխաների վրա: Դա անխղճություն է», - հայտարարել է Զախարովան։
«Ըստ Ձեզ` մեղավոր են բոլորը։ Միակ անմեղը Դուք եք», - եզրափակել է նա։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։ Այս տարվա օգոստոսի 20–ին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ վերադառնալու ծրագրեր չկան, և հավելեց, թե գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ կազմից։Ռուսական կողմի արձագանքը չուշացավ. ՌԴ նախագահի խոսնակ
Դմիտրի Պեսկովը հայտարարեց` Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով՝ այլևս անդամակցության կարիք չունի անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությունում։