00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ–ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից․ Փաշինյան

Բաժանորդագրվել
Ըստ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի հետաքրքրությունը սպառված է, քանի որ բոլոր հարցերը տրվել են, բայց որևէ պատասխան չի ստացվել։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ կլինի, եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել իր կազմից։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը։
«Մեր ծրագրում հստակ նշված է՝ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա ՀԱՊԿ-ի մասին, և ինչ ռազմաքաղաքական դաշինքով է նախատեսվում փոխարինելու ՀԱՊԿ-ը։
Ըստ վարչապետի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի հետաքրքրությունը սպառված է, քանի որ բոլոր հարցերը տրվել են, բայց որևէ պատասխան չի ստացվել։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0