00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
1 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Առաջիկա ամիսներին շատ ավելի հստակ կդառնան ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու վտանգները. քաղաքագետ

© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Բաղդասարյան
Արմեն Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2026
Բաժանորդագրվել
Քաղաքագետը նշում է, որ այդ հարցում մեծ անելիք ունեն ՀՀ քաղաքական ուժերը, որոնք պետք է առանց ավելորդ էմոցիաների, պարզ թվերով ու հաշվարկներով հանրությանը ներկայացնեն, թե ինչի միջև է կատարվելու իր ընտրությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Առաջիկա ամիսներին հայ հասարակության համար շատ ավելի հստակ կդառնան այն ռիսկերն ու վտանգները, որոնց առջև կկանգնի Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Խոսքը Ռուսաստանի կողմից իրականացվող փաստացի «պատժամիջոցների» մասին է, որոնք դեռևս շատ մեղմ են։ Բայց եթե դրանք ներառեն նաև էներգետիկ ոլորտը, ապա, կարծում եմ, Հայաստանում ծանր վիճակ կլինի, և, դա, իհարկե, մեր հասարակությանը կստիպի ավելի սառնասրտորեն նայել այդ հարցին և հասկանալ, որ մենք ընտրություն ենք կատարում ոչ թե, պատկերավոր ասած, Չելյաբինսկի և Էյֆելյան աշտարակի միջև, այլ ընտրում ենք այն ճանապարհը, որը մեզ, մեր տնտեսությանը հնարավորություն կտա գոյատևել, կամ էլ այն ամբողջովին կքայքայվի, և լիովին կախված կլինենք Ադրբեջանից»,– ասում է քաղաքագետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ ընդհանուր առմամբ` Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ. ՀՀ–ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը վերջին 3 տարիների ընթացքում գերազանցել է 6 մլրդ դոլարը, իսկ մի տարի էլ նույնիսկ հասել է 12 միլիարդի։ Նա նաև նշել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ԵՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է քննարկվել միայն դիմում ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզի» պատրաստումից հետո, վկայում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա «ոչ այնքան բարձր վստահության» մասին։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը ևս կարծում է, որ այն վստահությունը, որը Նիկոլ Փաշինյանը կցանկանար վայելել Հայաստանում, չունի, ինչը, ըստ նրա, ցույց տվեցին վերջին ընտրությունները։
«Եթե Հայաստանի հասարակությունը պիտի ընտրություն կատարի ԵՄ–ի և ԵԱՏՄ-ի միջև, ապա պիտի հստակ և գիտակցված լինի այդ ընտրությունը։ Այսինքն՝ հասարակությունը պիտի գիտակցի, թե ինչի միջև է ընտրություն կատարում։ Այնպես չէ, որ մենք անմիջապես դառնալու ենք ԵՄ անդամ և 2 տարի հետո էլ հասնելու ենք Ֆրանսիայի կենսամակարդակին։ Հայաստանում այդ հարցը շատ հստակ ներքաղաքական պայքար է ձևավորելու, և, կարծում եմ, Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը նաև այդ նպատակն է հետապնդում, որպեսզի արդեն այսօրվանից հայ հասարակությանը ստիպի ավելի գիտակցված, ավելի պրագմատիկ մոտենալ այդ հարցին, ոչ թե տրվել պոպուլիզմի կամ ներքաղաքական էմոցիաների»,– կարծում է Բաղդասարյանը։
Քաղաքագետը նշում է, որ այդ հարցում մեծ անելիք ունեն ՀՀ քաղաքական ուժերը, որոնք պետք է առանց ավելորդ էմոցիաների, պարզ թվերով ու հաշվարկներով հանրությանը ներկայացնեն, թե ինչի միջև է կատարվելու իր ընտրությունը։
Միաժամանակ Բաղդասարյանը նաև համոզված է, որ սպասվող հանրաքվեի արդյունքների հետ իշխանությունները կվարվեն այնպես, ինչպես վարվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, այսինքն՝ «բազմաթիվ լծակներով, ճնշումներով կկարողանան նկարել իրենց համար ցանկալի թվերը»։
Հիշեցնենք` մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Արդեն օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։ Փաշինյանն ընդգծեց, որ այն իրավիճակը, երբ ՀՀ–ն գնալու տեղ չունի և այլընտրանքից զուրկ է, սպառնալիք է մեր պետականությանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում բացահայտ մանիպուլյացիա անվանեցին «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը (Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հանրաքվե կանցկացնի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո)։
Լրահոս
0