https://arm.sputniknews.ru/20260827/bnakarani-vardzeri-bardzracman-pattsharvov-shukajum-kvosht-mijamtutjun-chenq-ani-pashinjan-106172499.html
Բնակարանի վարձերի բարձրացման պատճառով շուկայում կոշտ միջամտություն չենք անի. Փաշինյան
Բնակարանի վարձերի բարձրացման պատճառով շուկայում կոշտ միջամտություն չենք անի. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել ուսուցչի կարգավիճակի մասին օրենք, որի շրջանակում ևս բնակարանային ապահովման ծրագիր կիրականացվի։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T12:27+0400
2026-08-27T12:27+0400
2026-08-27T12:48+0400
անշարժ գույք
նիկոլ փաշինյան
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103524978_0:141:1670:1080_1920x0_80_0_0_1c05efd709fbfdcb148f77401f0154a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վարձերի և անշարժ գույքի գների բարձրացման պայմաններում կառավարությունը շուկայական գործընթացներին կոշտ միջամտություն չի նախատեսում։ Այս մասին հայտարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունում նախնական եզրակացությունն այն է, որ նման միջամտությունն այնքան էլ ճիշտ չի լինի։Փաշինյանը միաժամանակ նշեց, որ կառավարությունը բնակարանային ապահովման խնդիրը փորձում է լուծել առանձին սոցիալական խմբերի համար նախատեսված ծրագրերով։ Առաջիկայում, նրա խոսքով, նախատեսվում է որոշում ընդունել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման վերաբերյալ։Նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին՝ նշելով, որ արդեն շուրջ 7000 շահառու աջակցություն է ստացել, նախատեսվում է, որ շահառու դառնալու դիմումների թիվն այս տարի կհասնի 10 հազարի։ Փաշինյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել ուսուցչի կարգավիճակի մասին օրենք, որի շրջանակում ևս բնակարանային ապահովման ծրագիր կիրականացվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103524978_123:0:1607:1113_1920x0_80_0_0_5cb1cc3c10e329c34fe7d5b178620e67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անշարժ գույք, նիկոլ փաշինյան, բնակարան
անշարժ գույք, նիկոլ փաշինյան, բնակարան
Բնակարանի վարձերի բարձրացման պատճառով շուկայում կոշտ միջամտություն չենք անի. Փաշինյան
12:27 27.08.2026 (Թարմացված է: 12:48 27.08.2026) Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել ուսուցչի կարգավիճակի մասին օրենք, որի շրջանակում ևս բնակարանային ապահովման ծրագիր կիրականացվի։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վարձերի և անշարժ գույքի գների բարձրացման պայմաններում կառավարությունը շուկայական գործընթացներին կոշտ միջամտություն չի նախատեսում։ Այս մասին հայտարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կառավարությունում նախնական եզրակացությունն այն է, որ նման միջամտությունն այնքան էլ ճիշտ չի լինի։
««Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, քանի որ գնում են, վարձով են տալիս, և այդ գույքն ունի բարձր լիկվիդայնություն։ Իհարկե, անշարժ գույքի գները հավելյալ աճում են։ Ես վարձով բնակվող քաղաքացիներից նամակներ եմ ստանում այդ թեմայով, բայց մյուս կողմից՝ նրանց համար, ովքեր ունեն սեփական անշարժ գույք, գների բարձրացումը լավ նորություն է. մարդիկ իրենց տանը նստած պարզապես հարստանում են։ Սակայն մեր նախնական եզրակացությունն այն է, որ շուկայի պրոցեսներին կոշտ միջամտություն չենք անելու, քանի որ դա այնքան էլ ճիշտ չէ»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը միաժամանակ նշեց, որ կառավարությունը բնակարանային ապահովման խնդիրը փորձում է լուծել առանձին սոցիալական խմբերի համար նախատեսված ծրագրերով։ Առաջիկայում, նրա խոսքով, նախատեսվում է որոշում ընդունել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման վերաբերյալ։
Նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին՝ նշելով, որ արդեն շուրջ 7000 շահառու աջակցություն է ստացել, նախատեսվում է, որ շահառու դառնալու դիմումների թիվն այս տարի կհասնի 10 հազարի։
Փաշինյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել ուսուցչի կարգավիճակի մասին օրենք, որի շրջանակում ևս բնակարանային ապահովման ծրագիր կիրականացվի։