https://arm.sputniknews.ru/20260827/bargavatsh-hajastany-evs-datapartum-e-qvocharjani-ev-nra-yntaniqi-andamneri-dem-gvortsyntacy-106196138.html
«Բարգավաճ Հայաստանը» ևս դատապարտում է Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ գործընթացը
«Բարգավաճ Հայաստանը» ևս դատապարտում է Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ գործընթացը
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժը իշխանության գործելաոճը համարում է իրավական նորմերի անտեսման դրսևորում։ 27.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-27T20:58+0400
2026-08-27T20:58+0400
2026-08-27T21:01+0400
հայաստան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_113:142:1689:1029_1920x0_80_0_0_c5cc631db2ffa1963d3438d040e72904.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ ծավալված իրադարձությունները` դրանք անվանելով ակնհայտ քաղաքական հետապնդումներ:Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103411462_176:132:1650:1237_1920x0_80_0_0_0094477e2bd30d1a567d2482f54277a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, ռոբերտ քոչարյան
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, ռոբերտ քոչարյան
«Բարգավաճ Հայաստանը» ևս դատապարտում է Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների դեմ գործընթացը
20:58 27.08.2026 (Թարմացված է: 21:01 27.08.2026) Գագիկ Ծառուկյանի առաջնորդած քաղաքական ուժը իշխանության գործելաոճը համարում է իրավական նորմերի անտեսման դրսևորում։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ ծավալված իրադարձությունները` դրանք անվանելով ակնհայտ քաղաքական հետապնդումներ:
«Հրահանգավորված և թիրախավորված արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։ Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը»,– ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունում։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը
տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ
նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։