https://arm.sputniknews.ru/20260826/ukrainaji-het-haraberutjunnerum-alievn-u-pashinjany-sinkhrvon-en-gvortsum-qaghaqaget-106145662.html
Ուկրաինայի հետ հարաբերություններում Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում. քաղաքագետ
Ուկրաինայի հետ հարաբերություններում Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Կարեն Իգիթյանի գնահատմամբ` Փաշինյանի վարչակազմի հարաբերությունները Զելենսկու վարչակազմի հետ ոչ այնքան Հայաստանի և Ուկրաինայի մասին են, որքան... 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T23:16+0400
2026-08-26T23:16+0400
2026-08-26T23:16+0400
ուկրաինա
հայաստան
արևմուտք
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
կարեն իգիթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_0:173:1670:1113_1920x0_80_0_0_2f5fcde6f4d2b46244c27a73bb1f8b0b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի հետ հարաբերություններում տեղի է ունենում Երևանի և Բաքվի քաղաքականությունների սինխրոնիզացիա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Իգիթյանը։Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին «եվրոպական ձգտումներում» և վստահություն հայտնել, որ հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրամիություն։ Զելենսկին նաև ողջունել է Կիևի հետ Երևանի երկխոսության ակտիվացումը`նկատելով, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ է եկել Կիևի հետ սերտ համագործակցության նոր միտում։Թե ինչ օգուտ կարող են տալ Ուկրաինան ու Ուկրաինայի նախագահը Հայաստանին, Կարեն Իգիթյանը դժվարանում է կռահել, բայց չի բացառում, որ Զելենսկու ակնարկը վերաբերում է տնտեսական համագործակցության որոշ հարցերում Ռուսաստանին փոխարինելուն։«Բայց Ուկրաինան, օրինակ, չունի բնական գազ, ինքն էլ է ներկրում։ Ուկրաինան ինչ-որ տեղ գուցե ցորենով կարողանա ապահովել Հայաստանը, բայց այս պահին մեր երկիրը նման խնդիր չունի, որովհետև ստանում է Ռուսաստանից։ Իսկ եթե պետք լինի, նաև ուրիշ երկրներից կարող է ստանալ։ Այսինքն, Ուկրաինան ինչ-որ բացառիկ ձևով չի կարող փոխարինել Ռուսաստանին»,– ասում է քաղաքագետը։Այդուհանդերձ, խաղը, որ սկսել է Ալիև–Փաշինյան– Զելենսկի եռյակը, Կարեն Իգիթյանը խիստ վտանգավոր է համարում` նշելով, որ այն կարող է հանգեցնել կովկասյան 2 երկրների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությանը։«Աչք չենք փակի»․ Զախարովան՝ Կիևի հետ ՌԴ դաշնակիցների հարաբերությունների մասինԻնչ վերաբերում է «եվրոպական ձգտումներում» Հայաստանին աջակցելու Զելենսկու խոստմանը, դրանում ևս Իգիթյանը որևէ լուրջ հիմք չի տեսնում։ Ընդհակառակը, նրա գնահատմամբ` Ուկրաինան կարող է լուրջ մրցակից լինել Հայաստանին` դեպի ԵՄ արտահանումների և ԵՄ–ից ֆինանսական աջակցության հարցերում։«Ուկրաինան շատ մեծ օգնություն է ստանում ԵՄ–ից և՛ գումարային, և՛ ոչ գումարային, և եթե Հայաստանը կարիք ունեցավ օգնություն ստանալու, շատ ավելի փոքր գումարների մասին է խոսքը լինելու»,– կարծում է Իգիթյանը։Նրա բնորոշմամբ` Փաշինյանի վարչակազմի հարաբերությունները Զելենսկու վարչակազմի հետ, ոչ այնքան Հայաստանի ու Ուկրաինայի մասին են, որքան Ռուսաստանի և Արևմուտքի։ Հետևաբար, որքան որ այդ հարաբերությունները խորանան, այնքան ավելի մեծ խնդիր է առաջանալու Մոսկվա–Երևան հարաբերություններում։Հիշեցնենք` Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջին հեռախոսազրույցն այդ պաշտոնում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ էր։ Դրան հետևեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անդրիյ Սիբիհային։ Երկու շաբաթ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Զելենսկու հետ հեռախոսով քննարկել էր Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0a/91164196_149:0:1633:1113_1920x0_80_0_0_5101937af253f0faf66841b2bee72bba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, հայաստան, արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, կարեն իգիթյան
ուկրաինա, հայաստան, արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, կարեն իգիթյան
Ուկրաինայի հետ հարաբերություններում Ալիևն ու Փաշինյանը սինխրոն են գործում. քաղաքագետ
Քաղաքագետ Կարեն Իգիթյանի գնահատմամբ` Փաշինյանի վարչակազմի հարաբերությունները Զելենսկու վարչակազմի հետ ոչ այնքան Հայաստանի և Ուկրաինայի մասին են, որքան Ռուսաստանի և Արևմուտքի։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի հետ հարաբերություններում տեղի է ունենում Երևանի և Բաքվի քաղաքականությունների սինխրոնիզացիա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Կարեն Իգիթյանը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկին X-ի իր էջում պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին «եվրոպական ձգտումներում» և վստահություն հայտնել, որ հայ ժողովուրդը հաստատուն ուղի է ընտրել դեպի Եվրամիություն։ Զելենսկին նաև ողջունել է Կիևի հետ Երևանի երկխոսության ակտիվացումը`նկատելով, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ է եկել Կիևի հետ սերտ համագործակցության նոր միտում։
«Եթե խոսում ենք Ուկրաինայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին, պետք է ֆիքսենք, որ նույն քաղաքականությունն իրականացնում է նաև Իլհամ Ալիևը։ Դա առաջին հերթին կոչված է Արևմուտքի քաղաքական էլիտային ցույց տալու գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Եվ հենց այդ պատճառով այս հարաբերություններն ավելի շատ ցուցադրական բնույթ են կրում»,– նկատում է քաղաքագետը։
Թե ինչ օգուտ կարող են տալ Ուկրաինան ու Ուկրաինայի նախագահը Հայաստանին, Կարեն Իգիթյանը դժվարանում է կռահել, բայց չի բացառում, որ Զելենսկու ակնարկը վերաբերում է տնտեսական համագործակցության որոշ հարցերում Ռուսաստանին փոխարինելուն։
«Բայց Ուկրաինան, օրինակ, չունի բնական գազ, ինքն էլ է ներկրում։ Ուկրաինան ինչ-որ տեղ գուցե ցորենով կարողանա ապահովել Հայաստանը, բայց այս պահին մեր երկիրը նման խնդիր չունի, որովհետև ստանում է Ռուսաստանից։ Իսկ եթե պետք լինի, նաև ուրիշ երկրներից կարող է ստանալ։ Այսինքն, Ուկրաինան ինչ-որ բացառիկ ձևով չի կարող փոխարինել Ռուսաստանին»,– ասում է քաղաքագետը։
Այդուհանդերձ, խաղը, որ սկսել է Ալիև–Փաշինյան– Զելենսկի եռյակը, Կարեն Իգիթյանը խիստ վտանգավոր է համարում` նշելով, որ այն կարող է հանգեցնել կովկասյան 2 երկրների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությանը։
Ինչ վերաբերում է «եվրոպական ձգտումներում» Հայաստանին աջակցելու Զելենսկու խոստմանը, դրանում ևս Իգիթյանը որևէ լուրջ հիմք չի տեսնում։ Ընդհակառակը, նրա գնահատմամբ` Ուկրաինան կարող է լուրջ մրցակից լինել Հայաստանին` դեպի ԵՄ արտահանումների և ԵՄ–ից ֆինանսական աջակցության հարցերում։
«Ուկրաինան շատ մեծ օգնություն է ստանում ԵՄ–ից և՛ գումարային, և՛ ոչ գումարային, և եթե Հայաստանը կարիք ունեցավ օգնություն ստանալու, շատ ավելի փոքր գումարների մասին է խոսքը լինելու»,– կարծում է Իգիթյանը։
Նրա բնորոշմամբ` Փաշինյանի վարչակազմի հարաբերությունները Զելենսկու վարչակազմի հետ, ոչ այնքան Հայաստանի ու Ուկրաինայի մասին են, որքան Ռուսաստանի և Արևմուտքի։ Հետևաբար, որքան որ այդ հարաբերությունները խորանան, այնքան ավելի մեծ խնդիր է առաջանալու Մոսկվա–Երևան հարաբերություններում։
Հիշեցնենք` Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջին հեռախոսազրույցն այդ պաշտոնում
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ էր։ Դրան հետևեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անդրիյ Սիբիհային։ Երկու շաբաթ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Զելենսկու հետ
հեռախոսով քննարկել էր Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։