00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Աչք չենք փակի»․ Զախարովան՝ Կիևի հետ ՌԴ դաշնակիցների հարաբերությունների մասին

© пресс-служба МИД РФՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2026
Բաժանորդագրվել
ՌԴ-ում դատապարտում են այցելությունները Կիև, եղբայրացումն ահաբեկիչների պարագլուխների հետ, որոնք նպատակ են դրել ոչնչացնել ռուսներին։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռուսական հասարակությունը կատեգորիկ չի ընդունում ուկրաինական նեոնացիստական ռեժիմի հետ «խաղեր տալը», հատկապես եթե դրանով զբաղվում են գործընկերներն ու դաշնակիցները։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես նա մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որտեղ վերջինս հիշատակել էր հետխորհրդային պետությունների «անկախության գործում» իր երկրի ավանդի մասին։ Զելենսկին հայտարարել էր նաև Բաքվի հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին և նշել Երևանի հետ կապերի վերականգնումը՝ «երկար ժամանակ անց առաջին անգամ»։
ՌԴ–ն կհասնի գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» կոչի իրավական գնահատականին․ Զախարովա
Զախարովան ընդգծել է, որ իր հնչեցրած դիրքորոշումը միայն Ռուսաստանի պետական կառույցների դիրքորոշումը չէ։
«Սա այն հարցն է, որ մեր քաղաքացիները, որոնք բառացիորեն կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումների թիրախն են և հասկանում են այդ ռեժիմի նեոնացիստական էությունը, որը նրանք դավանում են արդեն բացահայտորեն, հարց են տալիս․ իսկ ինչպե՞ս է, որ այդ երկրները և պաշտոնական ներկայացուցիչները, պետական ծառայողներն ու քաղաքական գործիչներն այս ամենը չեն տեսնում։ Այն երկրներում, որոնք, կրկնեմ, դաշնակիցներ են, գործընկերներ, բարեկամներ»,-ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանում դատապարտում են այցելությունները Կիև, «եղբայրացումն ահաբեկիչների պարագլուխների հետ, որոնք նպատակ են դրել ոչնչացնել ռուսներին»։ Նա նշել է, որ անհնար է հասկանալ, թե ինչու է պետք ընդունել «ուկրաինական խունտայի» ներկայացուցիչներին, նրանց հետ միասին մասնակցել քաղաքականացված «այսպես կոչված հավաքներին» և ամբիոն տրամադրել նրանց՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։
«Լուռ նայել սրան կամ շրջվե՞լ, ձևացնել, թե չենք լսել, չենք տեսե՞լ։ Ուստի սա հարց է բոլոր նրանց, ովքեր անում են դա։ Ես կասեի՝ պետք է թողնել նրանց խղճին, բայց մենք չենք թողնի։ Մենք, անշուշտ, կոչ ենք անելու խղճին, բայց չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում։ Որովհետև նրանք լիովին պետք է գիտակցեն, թե ինչ ռիսկերով է հղի նման գիծը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում»,- հավելել է Զախարովան։
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններին
Նա նաև հայտարարել է, որ «այլ երկրների անկախության մասին դատողություններ անելը վայել չէ լիովին սնանկացած կիևցի ուզուրպատորին»։ Նրա խոսքով՝ Զելենսկին Ուկրաինային զրկել է «անկախության մնացորդներից», այն ամբողջությամբ նստեցրել է արևմտյան հովանավորների ֆինանսական, տնտեսական և ռազմատեխնիկական «ասեղի վրա» և կախվածության մեջ է դրել հաջորդ տասնամյակների համար։
Զախարովան Զելենսկուն մեղադրել է նաև «այն ամենի ոչնչացման մեջ, ինչը կոչվում էր ժամանակակից ուկրաինական պետականություն», որը, նրա խոսքով, նոր էր սաղմնավորվում և առաջին քայլերն էր անում 20-րդ դարի վերջին – 21-րդ դարի սկզբին։
«Նա ամեն ինչ ոչնչացրեց։ Նա բառացիորեն ամեն ինչ աղավաղեց։ Նա ամեն ինչ պղծեց»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել էր Կիև և հանդիպել իր պաշտոնակից Ալեքսանդր Միշչենկոյի հետ։
Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, եվրոպացի առաջնորդների հետ միասին դրան մասնակցում էր նաև Զելենսկին։ ՌԴ ԱԳՆ-ն այս առիթով հայտարարեց, որ Հայաստանում Զելենսկու՝ ՌԴ հասցեին սպառնալիքներով ելույթին Երևանի կողմից պաշտոնական բացասական արձագանքի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային ոգուն։
Լրահոս
0