00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռոբերտ Քոչարյանն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է․ փաստաբանը խոսել է մեղադրանքի մասին

© SputnikԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2026
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունն ու վավերացրել է կառավարության որոշումները։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ժամը 20։30–ին, Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննվելու է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
«Խոսքը տարբեր հողերի մասին է, որոնք վաճառվել են տարբեր ընկերությունների։ Պարոն Քոչարյանը դրանց մեծ մասի մասին ընդհանրապես տեղյակ չէ, մենք պետք է նայենք, հասկանանք` էդ նյութերը ինչ են։ Մի մասն էլ մի քանի վաճառքից հետո հիմա ինչ-որ մարդկանց է պատկանում, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ, ուղղակի իրեն պատկանելու կամ անձնական շահագրգռվածության հիմքերը չենք տեսնում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունը, այսինքն՝ վավերացրել է կառավարության որոշումները։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատարան են տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից, որտեղ նա տեղափոխվել էր երեկ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ առողջական վիճակի վատթարացումից հետո։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը, Քոչարյանը մոտ 2 շաբաթ առաջ սրտի վիրահատություն է ունեցել, ինչից հետո մոտ 1 ամիս ռիսկը պահպանվում է, ևս 3 ամիս էլ նա պետք է լինի հետվիրահատական հսկողության ներքո։
Դատական նիստը դեռ երեկ պետք է տեղի ունենար, սակայն հետաձգվեց, քանի որ բժշկական ցուցումով նրա առողջական վիճակում կարող էր սրացում լինել։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
Լրահոս
0