https://arm.sputniknews.ru/20260826/levvon-qvocharjany-khvostvovanec-vor-khuzarkutjan-masin-nakhapes-e-imacel-106156508.html
Լևոն Քոչարյանը «խոստովանեց», որ խուզարկության մասին նախապես է իմացել
Լևոն Քոչարյանը «խոստովանեց», որ խուզարկության մասին նախապես է իմացել
Sputnik Արմենիա
ՀՀ երկրորդ նախագահի որդին արդարադատությունից մեծ ակնկալիք չունի։ 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T21:25+0400
2026-08-26T21:25+0400
2026-08-26T21:32+0400
լևոն քոչարյան
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106153551_0:83:1600:983_1920x0_80_0_0_2d7bbd2cba3d2e8c4bb5ecbd9eea2143.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Լևոն Քոչարյանը «խոստովանում է», որ իրենց տներում խուզարկությունների մասին նախապես իմացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, խմբ․) լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի որդին նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։Նշենք, որ այսօր ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանն ասաց, թե պետք է հասկանալ, թե ինչպես են Քոչարյանի ընտանիքում իմացել խուզարկություն անելու մասին և պետք է պատժել իրավապահ համակարգի այն աշխատակցին, որը, նրա կարծիքով, տեղեկություն է հաղորդել։Նա նաև հերքեց այն ասեկոսեները, թե իրավապահ համակարգից խուզարկության մասին տեղեկատվության արտահոսք է եղել։Քոչարյանը նաև նշեց, որ արդարադատության մեծ ակնկալիքներ չունի։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, որդու խոսքով՝ երեկվա հետ համեմատած այսօր կա մի քիչ դրական դինամիկա, ու որպես հիմք է ընդունվել նրան դատարան տեղափոխելու համար։Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավոր Սարգիս Դադոյանն էր կալանք կիրառել Դավիթ Ղազինյանի, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106153551_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1ddb83babf007a73f20c645965c06808.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան
լևոն քոչարյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան
Լևոն Քոչարյանը «խոստովանեց», որ խուզարկության մասին նախապես է իմացել
21:25 26.08.2026 (Թարմացված է: 21:32 26.08.2026) ՀՀ երկրորդ նախագահի որդին արդարադատությունից մեծ ակնկալիք չունի։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Լևոն Քոչարյանը «խոստովանում է», որ իրենց տներում խուզարկությունների մասին նախապես իմացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, խմբ․) լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի որդին նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանն ասաց, թե պետք է հասկանալ, թե ինչպես են Քոչարյանի ընտանիքում իմացել խուզարկություն անելու մասին և պետք է պատժել իրավապահ համակարգի այն աշխատակցին, որը, նրա կարծիքով, տեղեկություն է հաղորդել։
«Իսկապես գիտեի, որ գալու են, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից։ Ինքն այդ մասին խոսել է թե՛ նախընտրական շրջանում, թե՛ հատկապես վերջում ԱԺ ամբիոնից։ Այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նաև հերքեց այն ասեկոսեները, թե իրավապահ համակարգից խուզարկության մասին տեղեկատվության արտահոսք է եղել։
Քոչարյանը նաև նշեց, որ արդարադատության մեծ ակնկալիքներ չունի։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, որդու խոսքով՝ երեկվա հետ համեմատած այսօր կա մի քիչ դրական դինամիկա, ու որպես հիմք է ընդունվել նրան դատարան տեղափոխելու համար։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննող դատավոր Սարգիս Դադոյանն էր կալանք կիրառել Դավիթ Ղազինյանի, Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները
ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։
Ըստ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ
դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը
2 ամսով կալանավորվեց։