https://arm.sputniknews.ru/20260826/gsh-petin-anyndhat-tesnum-enq-serzhanti-pes-nakhararin-zekucelis-sejran-ohanjan-106158225.html
ԳՇ պետին անընդհատ տեսնում ենք սերժանտի պես նախարարին զեկուցելիս․ Սեյրան Օհանյան
ԳՇ պետին անընդհատ տեսնում ենք սերժանտի պես նախարարին զեկուցելիս․ Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Գլխավոր շտաբի պետը պետության բոլոր ուժային կառույցներից ամենաբարձր զինվորական պաշտոնյան է, ու դրանից ելնելով պետք է նաև նրա նկատմամբ վերաբերմունքն ու... 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T23:23+0400
2026-08-26T23:23+0400
2026-08-26T23:41+0400
սեյրան օհանյան
բանակ
զինված ուժեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50909127_0:0:1329:748_1920x0_80_0_0_cce785b7b919cde52c907b4fb27c8c9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Բանակում անձնակազմի քանակության և արատավոր երևույթների դեմ պայքարի պատասխանատվությունը սկսվում է վերևից՝ պաշտպանության նախարարից և գլխավոր շտաբի պետից։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերին, թե «բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում»։ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հիշեցնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը եթե նախկինում զորային կառույցի հրամանատարն էր, ՔՊ-ի օրոք դարձել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ռազմավարական անվտանգության առումով լրիվ այլ են․ նա պետության բոլոր ուժային կառույցներից ամենաբարձր զինվորական պաշտոնյան է, ու դրանից ելնելով պետք է նաև նրա նկատմամբ վերաբերմունքն ու պատասխանատվությունը բարձր լինեն։Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը, Օհանյանը նշեց՝ թեպետ նախկին պետի աշխատանքին ինքն անձամբ լավ չի վերաբերվել, սակայն նա առաջնային մանդատ կամ պատասխանատվություն չունի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատելու։Հիշեցնենք , որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Հաճախ բանակում գրանցված սպանության կամ ինքնասպանության դեպքից հետո լուրեր էին տարածվում, որ խնդիրը զինվորների մեջ ծագել է նրանցի մեկի` դիրքերում քնելու պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50909127_0:0:1181:886_1920x0_80_0_0_08b55cfcdb1ad9840e6dff2b40c7401d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սեյրան օհանյան, բանակ, զինված ուժեր
սեյրան օհանյան, բանակ, զինված ուժեր
ԳՇ պետին անընդհատ տեսնում ենք սերժանտի պես նախարարին զեկուցելիս․ Սեյրան Օհանյան
23:23 26.08.2026 (Թարմացված է: 23:41 26.08.2026) Գլխավոր շտաբի պետը պետության բոլոր ուժային կառույցներից ամենաբարձր զինվորական պաշտոնյան է, ու դրանից ելնելով պետք է նաև նրա նկատմամբ վերաբերմունքն ու պատասխանատվությունը լինեն։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Բանակում անձնակազմի քանակության և արատավոր երևույթների դեմ պայքարի պատասխանատվությունը սկսվում է վերևից՝ պաշտպանության նախարարից և գլխավոր շտաբի պետից։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի
խոսքերին, թե «բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հիշեցնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը եթե նախկինում զորային կառույցի հրամանատարն էր, ՔՊ-ի օրոք դարձել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
«Այսինքն՝ ինքը ենթարկվում է նախարարին, նախարարն է այսօր զինված ուժերի հրամանատարը։ Պատասխանատվության աստիճանն ու զգացումն այլ պետք է լինի։ Ես չեմ ասում՝ իմ ժամանակ ամեն ինչ իդեալական է եղել, թերություններ չեն եղել, բայց իմ ժամանակ չէիք կարող տեսնել, որ ես գլխավոր շտաբի պետին հանձնարարեմ, որ գնա, ինչ-որ շինության համար սպասի, նախարարը գա, ինքը զեկուցի։ Այսօր մենք գլխավոր շտաբի պետին անընդհատ տեսնում ենք ինչ-որ տեղ սերժանտի պես նախարարին զեկուցելիս»,- նշեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ռազմավարական անվտանգության առումով լրիվ այլ են․ նա պետության բոլոր ուժային կառույցներից ամենաբարձր զինվորական պաշտոնյան է, ու դրանից ելնելով պետք է նաև նրա նկատմամբ վերաբերմունքն ու պատասխանատվությունը բարձր լինեն։
Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը, Օհանյանը նշեց՝ թեպետ նախկին պետի աշխատանքին ինքն անձամբ լավ չի վերաբերվել, սակայն նա առաջնային մանդատ կամ պատասխանատվություն չունի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատելու։
Հիշեցնենք , որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Հաճախ բանակում գրանցված սպանության կամ ինքնասպանության դեպքից հետո լուրեր էին տարածվում, որ խնդիրը զինվորների մեջ ծագել է նրանցի մեկի` դիրքերում քնելու պատճառով։