00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ անդամակցությունը կհակասի ՀՀ ժողովրդի շահերին. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Pavel GhevodnyanՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ «կադրից դուրս» է մնում Եվրամիության ռազմականացումը և Մոսկվայի հետ ուղիղ ռազմական դիմակայության քաղաքական գիծը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եվրամիության անդամակցությունը կհակասի ՀՀ ժողովրդի շահերին։ Այս մասին հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունում` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում պաշտոնական դիմում կներկայացնի ԵՄ–ին անդամակցելու համար։
«Համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասեր Հայաստանի ժողովրդի երկարաժամկետ շահերին», - Лента.ру–ին ասել են գերատեսչությունից։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ «կադրից դուրս» է մնում Եվրամիության ռազմականացումը և Մոսկվայի հետ ուղիղ ռազմական դիմակայության քաղաքական գիծը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտություն» հասցնելու բրյուսելյան դիրքորոշումը:
Բացի այդ, Ռուսաստանի ԱԳՆ-ում բացահայտ մանիպուլյացիա են անվանել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը (Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը հանրաքվե կանցկացնի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո)։
«Դժվար է հասկանալ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը. նախ ծրագրում է սկզբունքային արտաքին քաղաքական որոշում ընդունել ՝ պաշտոնական հայտ ներկայացնել ԵՄ–ին անդամակցելու համար, և միայն դրանից հետո հարցնել իր ժողովրդի կարծիքը նման քայլի նպատակահարմարության մասին»,— ընդգծել են գերատեսչությունում:
Նշենք, որ օգոստոսի 7-ին Ղրղզստանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև։ Նրա խոսքով` հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ իշխանությունը քաղաքացիներից ակնկալում է մի հարցի պատասխան, որն այս պահին գոյություն չունի։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0