https://arm.sputniknews.ru/20260825/sirushvo-prvodaqshni-grasenjakum-khuzarkutjunn-avartvec-drnery-kaparaknqvecin-106095934.html
«Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ–ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց, դռները կապարակնքվեցին
«Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ–ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց, դռները կապարակնքվեցին
Sputnik Արմենիա
Խուզարկություններ են անցկացվել Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի տներում և ընկերություններում։ 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T13:15+0400
2026-08-25T13:15+0400
2026-08-25T13:59+0400
հայաստան
սիրուշո
խուզարկություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106095314_0:0:1920:1080_1920x0_80_0_0_80efc2c5505e14077fc929afc854a169.jpg
«Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ-ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են կապարակնքում դռները։Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է անցկացվում «Pregomesh»-ի գրասենյակում, որը պատկանում է «Սիրուշո փրոդաքշն»-ին։Ընկերության փաստաբան Հակոբ Կուրեղյանը լրագրողներին հայտնեց, որ խուզարկության ընթացքում քննության համար կարևոր որևէ բան չի հայտնաբերվել։«Չնայած դրան՝ քննչական մարմինն առանց որևէ բացատրության կամ հիմքի կապարակնքեց գրասենյակը։ Փաստացի սա սեփականության իրավունքի սահմանափակում է, թեև դրա համար պետք է լինեն կոնկրետ իրավական հիմքեր»,- ասաց փաստաբանը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/19/106095314_76:0:1516:1080_1920x0_80_0_0_2bc956395f6bc1f1b9747e606d1f112b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սիրուշո, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, սիրուշո, խուզարկություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
«Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ–ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց, դռները կապարակնքվեցին
13:15 25.08.2026 (Թարմացված է: 13:59 25.08.2026) Խուզարկություններ են անցկացվել Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի տներում և ընկերություններում։
«Սիրուշո փրոդաքշն» ՓԲԸ-ի գրասենյակում խուզարկությունն ավարտվեց։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են կապարակնքում դռները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկություն է անցկացվում «Pregomesh»-ի գրասենյակում, որը պատկանում է «Սիրուշո փրոդաքշն»-ին։
Ընկերության փաստաբան Հակոբ Կուրեղյանը լրագրողներին հայտնեց, որ խուզարկության ընթացքում քննության համար կարևոր որևէ բան չի հայտնաբերվել։
«Չնայած դրան՝ քննչական մարմինն առանց որևէ բացատրության կամ հիմքի կապարակնքեց գրասենյակը։ Փաստացի սա սեփականության իրավունքի սահմանափակում է, թեև դրա համար պետք է լինեն կոնկրետ իրավական հիմքեր»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին
հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան
հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև
հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ըստ
Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին
բուժկենտրոնում է։