00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:42
2 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քոչարյանի ձերբակալությունը կապում եմ Արցախի թեմայից հրաժարվելու մտադրության հետ. Ղազարյան

© Sputnik / Aram Nersesyan Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2026
Բաժանորդագրվել
Պատգամավորը շեշտեց` Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվում են ապօրինի գործողություններ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական են և կապված են նաև Արցախի թեմայից հրաժարվելու՝ իշխանության հայտարարած մոտեցումների հետ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի ձերբակալությանը և նրա ընտանիքի հետ կապված խուզարկություններին։
Ղազարյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը նաև Արցախի Հանրապետության առաջին նախագահն է և մինչ ձերբակալությունը Արցախի միակ նախագահն էր, որ գտնվում էր ազատության մեջ։
«Արցախի մյուս նախագահները ձերբակալված են, գտնվում են Բաքվի բանտում։ Նախագահ Քոչարյանը` որպես Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Արցախի ղեկավարներից միակն էր, որը գտնվում էր ազատության մեջ։ Քոչարյանի ձերբակալությունը պետք է դիտարկել նաև երեկ Նիկոլ Փաշինյանի՝ 4–րդ հանրապետության վերաբերյալ հայտարարությունների համատեքստում։ Այդ համատեքստում է, կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվում են ապօրինի գործողություններ»,– ընդգծեց Ղազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Քոչարյաններին ուղղված ապօրինի հարստացման և թալանի մեղադրանքներին՝ հիշեցնելով, որ Փաշինյանն արդեն ութ տարի ղեկավարում է Հայաստանը, ուստի չի կարող այդ հարցերի մասին խոսել այնպես, ինչպես 2018 թվականին։
«Հիմա 2018 թիվը չէ։ Ինքն արդեն 8 տարի Հայաստանի ղեկավարն է։ Այսօր այնպես է խոսում, կարծես առաջին անգամ է եկել՝ արդարությունը հաստատելու, թալանածը հետ բերելու։ Մենք արդեն հիմա մտածում ենք՝ իրենց թալանածը ո՞նց պիտի հետ բերենք։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում»,– եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։
Ինչ մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին. գործում շոշափվում է 3–րդ նախագահի անունը
Լրահոս
0